Լավրով-Չավուշօղլու հանդիպում. Արցախի հարցը Պուտինի ու Էրդողանի սեղանին կլինի

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Ղրղզստանում ելույթ ունենալով թուրք–ղրղզական Մանաս համալսարանում շեշտել է, որ Կովկասում «երկարատև խաղաղությունը հնարավոր է»։

Անդրադառնալով վերջին պատերազմին՝ թուրք նախարարը նշել է, որ պատերազմից հետո արդեն հնարավոր է տարածաշրջանում փոխել ճակատագիրը՝ հաստատելով կայուն խաղաղություն։ «Մեր դռները, բոլորի համար՝ ներառյալ Հայաստանը, բաց են։ Հույս ունենք, որ Եվրոպայից մինչև Ասիա բոլոր ժողովուրդների երջանկության և զարգացման համար միասին կաշխատենք, քանզի համագործակցել չկարողացող սերունդը, որ ազգից էլ լինի, թանկ գին է կվճարի։ Այդ իսկ պատճառով ասում ենք՝ «բավակա՛ն է»։ Նայենք դեպի առաջ, առաջ գնանք...», – նշել է Չավուշօղլուն։

Երեկ էլ Չավուշօղլուն Դոհայի օդանավակայանում Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ է քննարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
Ինչպես երևում է, Լեռնային Ղարաբաղը բացի Հայաստանից, քննարկում են բոլորը և ամենուր: Իսկ Փաշինյանի իշխանությունը զբաղված է իշխանությունն ամեն գնով պահելով: Փաշինյանին չի հետաքրքրում Արցախի ճակատագիրը, գերիների խնդիրը, նա այս բոլոր հարցերը թողել է ռուսական կողմի ուսերին, ինքն իր իշխանության ամրապնդման հարցերով է զբաղված»:

Բացի այդ, հայտնի է դարձել, որ Պուտինն ու Էրդողանը շուտով դեմ առ դեմ հանդիպում կունենան: Երեկ պայմանավորվածություն է ձեռք է բերվել, Պուտինն ու Էրդողանը հեռակա մասնակցում էին թուրքական Ակույու ատոմակայանի երրորդ էներգաբլոկի հիմնարկեքին։

«Հույս ունեմ՝ ամենամոտ ժամանակներս դեմ առ դեմ հանդիպել իմ թանկագին ընկերոջը»,- ասել է Էրդողանը՝ դիմելով Պուտինին։ «Պայմանավորվեցինք»,- արձագանքել է Ռուսաստանի նախագահը, հավելելով. «Մենք վաղուց չենք հանդիպել»։ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե հանդիպման հստակ օրն ու ժամը դեռ որոշված չէ։ Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ Թուրքիան Ռուսաստանի ռազմավարական ու կարևոր գործընկերն է, և որ երկու երկրների առաջնորդները հաջողությամբ համագործակցում են և կարողանում են փոխզիջումների գնալ բոլոր դժվարին հարցերում։

Իր հերթին Պուտինի խոսնակն էլ շեշտել է, որ Թուրքիան Ռուսաստանի շատ կարևոր և ռազմավարական գործընկերն է, և չնայած, օրինակ, Ղրիմի հարցում տարաձայնություններին՝ Մոսկվան ու Անկարան շարունակում են սերտ համագործակցությունը տարածաշրջանային բոլոր հարցերի շուրջ, այդ թվում՝ Ադրբեջանում զինադադարի պայմանների պահպանման և պարտավորությունների կատարման մոնիթորինգի կենտրոնի շրջանակներում, շատ ակտիվ փոխգործակցություն է ընթանում Սիրիայի շուրջ։ Ըստ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի. «Մենք չենք ընդունում Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշումը, դրա հետ մեկտեղ մենք համբերատար շարունակում ենք պարզաբանել մեր դիրքորոշումը: Վստահ ենք՝ վաղ թե ուշ մեր թուրք գործընկերները կհասկանան, որ մեր դիրքորոշումը ճիշտ է: Չնայած բարդ պահերին, որոնք տեղի են ունեցել Սիրիայում, երկու նախագահներին միշտ հաջողվել է փոխզիջում գտնել: Մենք բարձր ենք գնահատում նույնիսկ բարդ իրավիճակներում փոխզիջումներ գտնելու՝ մեր գործընկերների քաղաքական կամքը», - հավաստիացրել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պեսկովը նաև շեշտել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի ռազմավարական հարաբերությունների հիմքում առևտրատնտեսական մեծ նախագծերն են, օրինակ՝ էներգետիկայի ոլորտում։

Այսպես, Պուտինն ու Էրդողանը մասնակցել են «Ակկույու» ատոմակայանի երրորդ բլոկի շինարարության մեկնարկի արարողությանը: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանն այսօր հեռուստակամրջի միջոցով մասնակցել են «Ակկույու» ատոմակայանի երրորդ բլոկի շինարարության մեկնարկի արարողությանը։ «Սա ռուս-թուրքական համագործակցության խորհրդանիշն է», - հայտարարել է Էրդողանը: Ատոմակայանի չորրորդ բլոկի շինարարության մեկնարկը կտրվի եկող տարի:
«Ակկույու»-ն ատոմակայան է, որը «Ռոսատոմ» -ը կառուցում է Թուրքիայի Մերսին նահանգում՝ Միջերկրական ծովի ափին։ Ատոմակայանը պետք է ունենա չորս էներգաբլոկ։ Մոսկվան և Անկարան ատոմակայանի կառուցման մասին համաձայնագիրը ստորագրել էին դեռևս 2010 թվականին։ Նախագծի արժեքը, «Ռոսատոմ» -ի գնահատականներով, կկազմի մոտ 22 միլիարդ դոլար։

Ի դեպ, երեկ երեկոյան պաշտոնական Մոսկվան հայտարարեց, որ բավարարված է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով դատավճիռ կայացնելու փաստով։ Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունում մասնավորապես ասված է․ - «Գոհունակություն է առաջացնում, որ Թուրքիայի իրավապահ և դատական համակարգերը, վերջապես, որոշում են կայացրել 2016թ. դեկտեմբերի 19-ին Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Կարլովի սպանության գործով»։ Հայտարարությունում, այդուամենայնիվ, նշված է նաև, որ այդ սպանությունը ծանր հետք է թողել ռուս-թուրքական հարաբերությունների պատմության մեջ։ Անկարայի առանձնապես ծանր հանցագործությունների գործերով դատարանը երեկ դեսպան Կարլովի սպանության գործով հինգ մեղադրյալների դատապարտել է ցմահ ազատազրկման։

Հիշեցնենք, որ Կարլովը սպանվել է Անկարայի Արդիական արվեստի թանգարանում ելույթի պահին։ Թուրք ոստիկանները տեղում սպանել են դեսպանի վրա կրակ արձակած նախկին ոստիկան Մևլութ Ալթինթաշին։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1614 անգամ
Լրահոս
Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է․ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է ԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստներ մտնող կամ դուրս եկող նավերի շրջափակումը․ Թրամփ Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին Մենք հանդիպեցինք մաքսիմալիզմի, փոփոխվող նպատակակետերի և շրջափակման․ Արաղչի Շուտով դուք կարոտով կսպասեք 4-5 դոլարանոց բենզինին. Իրանի խորհրդարանի նախագահ Մերցն ու Ռյուտեն շնորհավորել են Մագյարին Հունգարիայի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ ՆԱՏՕ-ի անդամներն ու Ծոցի երկրները կաջակցեն ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցի շրջափակման գործողություններում Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ պատերազմի հնարավոր վերսկսմանը Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am