Ա․ Դավթյանի նշանակումը մի նրբերանգ ունի

«Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ չստորագրեց Արտակ Դավթյանին ԳՇ պետի պաշտոնում նշանակելու հրամանագիրը, որի վերաբերյալ առաջարկություն է ներկայացրել վարչապետը։ Նա որոշում կայացնելու 3-օրյա ժամկետ ունի․ կա՛մ պետք է ստորագրի հրամանագիրը, կա՛մ առարկություններով հետ ուղարկի։ Երկու դեպքում էլ անմիջապես հայտարարություն կլինի։ Չնայած դրան՝ Նիկոլ Փաշինյանը, հերթական անգամ խախտելով ՀՀ Սահմանադրությունը, երեկ շտապեց ԳՇ և ներկայացրեց Արտակ Դավթյանին։

Մեր երկրում օրենքը, փաստորեն, պահում են բոլորը՝ բացի իշխանավորներից։ Դավթյանի նշանակումը մի նրբերանգ ունի՝ նրա ԳՇ պետ աշխատած շրջանում զենք-զինամթերք ձեռք բերելու գործարքների շուրջ քրեական գործ կա հարուցված, և Պատրոն Դավիթը կալանավորված է։ Եթե այդ գործարքներն անօրինական են, և վատ զենք է մատակարարվել, ապա պետք է մեղադրանք առաջադրվի առաջին հերթին ԳՇ պետին, ապա՝ մատակարարին, ուստի Դավիթ Գալստյանին բռնելը, իսկ Արտակ Դավթյանին նման բարձր պաշտոնի նշանակելն անհամատեղելի են։ Մյուս կողմից՝ Դավթյանի ԳՇ պետ նշանակվելը Անդրանիկ Քոչարյանի պլանների վրա մի մեծ տապանաքար է դնում։ Վերջինս ՊՆ մատակարարումների դաշտ մտնելու ծրագրեր ուներ, որը կարող էր իրականացնել Վաղարշակ Հարությունյանի, բայց ոչ Դավթյանի պաշտոնավարման դեպքում։ Վերջինս իր հարցազրույցներից մեկում ուղիղ տեքստով ասել էր․ «Անդրանիկ Քոչարյանն ամեն ինչ արել է, որ չլինի նորմալ, կառուցողական աշխատանք՝ փորձել է խառնվել կադրային նշանակումներին, մատակարարումներին, որոշումների ընդունման գործընթացին»։

Ի դեպ, Արտակ Դավթյանը պատերազմի օրերին ազատվեց Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից, և իշխանական քարոզչամեքենան դա ներկայացնում էր որպես թույլ տված ձախողումների հետևանք»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 2552 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am