Անկարայի ահաբեկչությանն առնչություն ունենալու կասկածանքով կան ձերբակալվածներ
Reuters-ը հայտնում է ,որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ 9 մարդ է ձերբակալվել Անկարայի ահաբեկչությանն առնչություն ունենալու կասկածանքով: Երեկ Անկարայում՝ երկրի խորհրդարանի ու գլխավոր շտաբի շինություններից ոչ հեռու, պայթուցիկով լի ավտոմեքենան պայթել է, երբ դրա կողքով անցել է զինծառայողների տեղափոխող ավտոբուսը: Տեղի ունեցած պայթյունի հետևանքով սպանվել է 28 մարդ, 61 մարդ վնասվածքներ է ստացել: Զոհերից ոմանք եղել են քաղաքացիական անձինք:
