Կշարունակենք զարգացնել հարաբերությունները Դոհայի հետ.Էրդողան
«Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է. «Պաշտոնական Անկարան կշարունակի զարգացնել իր երկկողմ հարաբերությունները Դոհայի հետ, համարելով, որ սանկցիաները Քաթարի էմիության դեմ լուծում չեն կարող հանդիսանալ առկա խնդիրների համար: Մենք չենք կարծում, որ ճիշտ լուծում կլինի առկա խնդիրների հաղթահարման համար սանկցիաներ կիրառել Քաթարի դեմ: Այս փուլում երբ անհրաժեշտություն կա գործակցության եւ այլահարգության այս իրադրությունը որեւէ մեկի շահերին դեմ է: Մենք գոհունակությամբ ենք ընդունում Քաթարի սառնասիրտ վերաբերմունքը եւ հայտարարում, որ շարունակելու ենք զարգացնել հարաբերությունները նրա հետ»: Ամեն հնարավոր բան կանենք որպեսզի իրադրությունը բերի նորմալացման,ասել է նա:
