Արմեն Սարգսյանը բորբոքեց կրքերը

«Փետրվարի 25-ից մինչ օրս՝ 13 օր, ՀՀ ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հարցն այդպես էլ լուծում չի ստանում: Ինչպես հայտնի է, այդ օրը Գլխավոր շտաբը՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, հայտարարություն էր տարածել՝ ասելով թե ԶՈւ սպաները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Դրանից հետո վարչապետը միջնորդություն էր ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին՝ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու հարցով, որը մեկ անգամ նախագահն արդեն հետ ուղարկեց Փաշինյանին, սակայն փետրվարի 28-ին նա կրկին նույն միջնորդությունն ուղարկեց Արմեն Սարգսյանին, որը վերջինս ոչ ստորագրեց, ոչ էլ ուղարկեց Սահմանադրական դատարան, և մինչև օրս ԳՇ պետի պաշտոնանկության հարցը հանգուցալուծում չի ստացել:

Բանն այն է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի («Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հարցերի վերաբերյալ գործերի քննությունր») 1-ին մասին համապատասխան՝ այդ հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարան դիմում է հանրապետության նախագահը իր առարկություններն իրավասու մարմնի կողմից չընդունվելու պահից եռօրյա ժամկետում, եթե գտնում է, որ իրեն ներկայացված առաջարկությունը/ միջնորդությունը հակասում է Սահմանադրությանը:

Նախագահին Սահմանադրությամբ տրված ժամկետն ավարտվել է, քանի որ վերջինս եռօրյա ժամկետում չի դիմել Սահմանադրական դատարան: Եվ, չնայած դրան, տարբեր մասնագետներ այս հարցը տարբեր կերպ էին մեկնաբանում, քանի որ հարց է, թե նախագահը կարող է համապատասխան օրենքի դրույթների սահմանադրականության վիճարկման համար դիմել Սահմանադրական դատարան, այլ ոչ թե հենց վարչապետի միջնորդության մասով, թե ոչ:

Երեկ՝ 18:00-ի դրությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այդպես էլ չէր դիմել Սահմանադրական դատարան»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 1219 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am