«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, լրագրողների հետ զրույցում , անդրադառնալով հարցին, թե արդյոք կողմ կլինի, եթե ԲՀԿ ռաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ հուշագիր ստորագրի, ասաց. «Դա Գագիկ Ծառուկյանի որոշումն է. ինքը ԱԺ-ում երկրորդ քաղաքական ուժի ղեկավարն է»:
Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե «Հայրենիքը» եւ ՀՅԴ-ն մտադիր են դաշինք կազմել ընտրությունների ժամանակ, որի վարչապետի թեկնածուն կլինի Ռոբերտ Քոչարյանը, Վանեցյանը արձագանքեց. «Իհարկե, չեմ բացառում, որեւէ բան քաղաքականության մեջ բացառել չի կարելի: Բայց նաեւ որեւէ բան այս պահին պնդել հնարավոր չէ:
Եկեք ձուկը ջրում այլ թեմաների շուրջ չխոսենք: Մենք ունենք առաջնային խնդիր՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը եւ ժամանակավոր կառավարության ձեւավորումը եւ արտահերթ ընտրություններ»:
Նա նաեւ հավելեց, որ այո, ինքը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ:
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը