Ահաբեկչության զոհերի թիվը Իրանում հասել է 12-ի
Twitter-ում Mehr գործակալությունը՝ հղում անելով բժիշկներին հայտնել է,որ Իրանում կատարված ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 12-ի, տուժել է 39 մարդ: Ավելի վաղ հայտնել էին ,որ երկու հարձակումների հետեւանքով կա 7 զոհ,հոսպիտալացվել է 35 մարդ: Հիշեցնենք,որ հունիսի 7-ի առավոտյան Թեհրանում Իրանի խորհրդարանական համալիրի տարածք են ներխուժել չորս զինյալներ, որոնք կրակ են բացել պահապանների վրա: Ահաբեկիչները համանման ակցիա են իրականացրել իմամ Խոմեյնիի թանգարանում:
