Պայքար մղողներն ամենախոշոր գործ տվողներն են . Նիկոլ Փաշինյան

«Հանցագործ աշխարհի գործառնական նշանակությունը թալանելն է, գողանալը, և եթե դրա համար անհրաժեշտ է սպանելը, ապա նույնիսկ՝ սպանելը։ Ի՞նչ ուղերձներ ենք մեր երիտասարդությանը հղում։ Մեր բանակի շատ պրոբլեմներ հենց սրա հետ են կապված, երբ մեկը տեսնում է, որ տանկից վառելիք են գողանում, և պետք է զեկուցագիր գրի այդ մասին, կողքից ասում են՝ հո դու գործ տվող չե՞ս։ Մարդկանց կյանքերն է դրված զոհասեղանին։ Իսկ ԱԺ-ում, ես կարծում եմ՝ էթիկայի հարց է։ ՀՀ-ում կա Քրեական դատավարության օրենսգիրք, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է իրեն հայտնի դարձած հանգամանքների մասին նախաքննության մարմնին տեղյակ պահել»,-ԱԺ-ում հայտարարեց «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՅԴ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի այն հայտարարությանը, թե կոռուպցիայի մասին բարձրաձայնելը նշանակում է՝ «գործ տալ», ինչը հայեցի չէ, ասաց, որ դա հանցագործ աշխարհին հատուկ հասկացություն է։ «Չպետք է թույլ տալ, որ ԱԺ ամբիոնից հնչեն ելույթներ և խոսքեր, որոնք «պատերի տակ պպզածներին թույլ կտան ավելի պինդ պպզել»՝ իրենց զգալով ՀՀ տեր և տնօրեն:Պատասխանատու կերպով, որպես Կոշ ՔԿՀ նախկին կալանավոր՝ ասեմ, որ այդ գործ տալու մասին ազդարարողներն իրենք սահմանված ժամանակ և ձևերում վազում և շատ ակտիվ գործ են տալիս՝ իրենց իսկ տրամաբանության սահմաններում մարդկանց նկատմամբ զրպարտագրեր գրելով։ Հենց այդ հանցագործ աշխարհի ներկայացուցիչները, այդ գողականները, որոնք միֆ են ստեղծել։ Իմ համոզմունքն այն է, որ «գործ տալու» դեմ պայքար մղողներն ամենախոշոր գործ տվողներն են»,-ասաց նա:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am