Ռուսաստանում Մի-2 ուղղաթիռ է կործանվել
Ստավրոպոլի երկրամասում գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ Մի-2 ուղղաթիռ է կործանվել, հայտնել է ՌԴ ԱԻՆ Ստավրոպոլի երկրամասի գլխավոր վարչությունը:
РИА Новости-ի հաղորդմամբ՝ ուղղաթիռը կործանվել է Անդրոպովյան շրջանում:
Օդաչուն վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
