Տեր-Պետրոսյանն անհանգիստ է. թուրքերի հետ քիրվայության ծրագիրը վտանգված է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարություններն աներկբա են դարձնում, որ նոր պատերազմն ու Զանգեզուրի հանձնումը մոտ ապագայի հարց է: Պատմությունը կարծես կրկնվում է, թուրք–ադրբեջանական զորավարժությունները հիշեցնում են 2020–ի սեպտեմբերի 27–ից առաջ Ալիեւի ունեցած ագրեսիվ ելույթները և թուրք–ադրբեջանական համանման զորավարժությունները։
Ինչպես որ ՄԱԿ–ի ելույթով Ալիևը նախազգուշացրեց, այնպես էլ հիմա է անում։ Թուրքիան Ադրբեջանին կրկին դրդրում է պատերազմի՝ առաջարկելով որպես պատճառ ներկայացնել նոյոմբերի 9–ի և հունվարի 11–ի Սյունիքի միջանցքի վերաբերյալ համաձայնության չկատարումը հայկական կողմից։

Ինչպես հայտնի է հունվարի 11–ին Փաշինյանը առանց նախապայմանների ստորագրեց Սյունիքի ճանապարհների վերաբերյալ փաստաթուղթը, որի մասին գաղտնի էին պահում մինչեւ այն պահը, երբ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գաղտնազերծեց այն։ Հիմա հետին թվով իշխանությունները թերեւս փորձում են այդ փաստաթուղթը կյանքի կոչել՝ «Գերիների վերադարձ՝ Սյունիքի միջանցքի դիմաց» բանաձևով, ինչին ի պաստասխան հնչում է Ալիեւի՝ Զանգեզուրի մասին հայտարարությունները: Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ չի ուզում հասկանալ, որ իրեն այլեւս որեւէ մեկը լուրջ չի ընդունում եւ բոլորը նրան «լավ տվող» են վերաբերում, ով պատրաստ է հանուն իշխանության ոչ միայն Սյունիքը, այլեւ Գեղարքունիքն ու Տավուշն էլ տալ:

Նա չի հասկանում, որ մինչև նոր բանակցողով Հայաստանը չներկայանա, գերիներին հետ չենք ստանա, Հայաստանի շահերը պաշտպանող չի լինի։
Նիկոլ Փաշինյանի վարչապետ մնալու պարագայում պատերազմն ու հերթական պարտությունն անխուսափելի են։
Արցախյանի արդյունքները չկրկնելու համար կարևորագույն նախապայման է նրա հեռացումը։ Տպավորություն էր, որ բանակում էլ են սա հասկանում եւ դրա ապացույցը Գլխավոր շտաբի հայտարարությունն էր, սակայն հայտարարությունից տասներկու օր անց դեռեւս գործողություններ տեղի չեն ունենում: Մինչդեռ փաստն այն է, որ երկուսից մեկը՝ կամ Օնիկ Գասպարյանը, կամ Նիկոլ Փաշինյանը պետք է ձերբակալվեն:

Մարտի 9-ը ԳՇ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման վերջնաժամկետն է կարծես եւ խիստ ուշագրավ է, որ մեկ օր առաջ Նիկոլ Փաշինյանին պաշտպանող հայտարարությամբ է հանդես եկել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ դատապարտելով ռազմական հեղաշրջման կոչեր հնչեցնողներին:

Տեր–Պետրոսյանը անթույլատրելի է համարում բանակի միջամտությունը քաղաքական գործընթացներին։ Եվ դա այն դեպքում, երբ 2008–ի թուրքամետ հեղափոխության փորձի ժամանակ Տեր–Պետրոսյանն ակտիվորեն ներքաշում էր բանակին քաղաքական պայքարի մեջ՝ Ազատության հրապարակում Մանվել ու Գագիկ գոռալով (նկատի ուներ այն ժամանակվա ՊՆ փոխնախարարներ Մանվել Գրիգորյանին ու Գագիկ Մելքոնյանին)։ Տեր-Պետրոսյանը անթույլատրելի չհամարեց ու չքննադատեց, երբ 2018 թվականին Երեւանի փողոցներում հեղափոխական քայլիստների շարքերը համալրվեցին սահմանապահ զորքերով:

Հիմա պարզվում է՝ Լևոն Տեր-Պետրոսյանի համար վատ բան է զինվորականների միջամտությունը քաղաքական կյանքին։ Ի դեպ, այդպես է կարծում նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը։ ԳՇ հայտարարությունը ռազմական հեղաշրջում համարեց ու դատապարտեց նաեւ Նիկոլ Փաշինյանը: Այն պարագայում, երբ հիմա պետության անվտանգության եւ սահմանների պաշտպանության ու տարածքային ամբողջականության վտանգն է կախված , որի պահպանմանը համաձայն Սահմանադրության կոչված են Զինված ուժերը: Ու Նիկոլ Փաշինյանի՝ ԳՇ պետի ազատման հրամանն է ըստ էության հակասահմանադրական եւ մասնագետները դա որակում են սահմանադրական կարգի տապալման փորձ: Իսկ ինչ է ասում Նիկոլ Փաշինյանի հոգեւոր հայր առաջին նախագահը, ով իր պաշտոնավարման տարիներին էր փորձում իրագործել թուրքական այս ծրագիրը: Իր կրած նվաստացուցիչ պարտության մեղքը բանակի վրա բարդելու Նիկոլ Փաշինյանի` հերթական դավադիր արարքը նա բնութագրում է որպես անզգույշ փորձ: Մինչդեռ ռազմական հեղաշրջման միջոցով պետականության փրկության եւ վերականգնման օրինակներին գնահատում է որպես չափազանց վտանգավոր, դատապարտելի, պետականություն ոչնչացնող: Ի դեպ, նման օրինակի մասին խոսել էր նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում: Մի մարդ, ով երբեք չի թաքցրել, որ Արցախը բեռ է և պետք է այդ բեռից ազատվել ու մերձենալ Թուրքիայի հետ, այսօր այլ բան ասել չէր կարող: Նրանց չի հուզում հայրենիքն ու նրա փրկությունը, նրանց համար ավելի վեր է թուրքերի հետ քիրվայությունը, Տեր-Պետրոսյանը դատապարտում է նրանց, ովքեր ուզում են կանխել այդ ամենը թեկուզ ռազմական հեղաշրջման միջոցով, իսկ սա նշանակում է, որ դեռ ամեն ինչ ավարտված չէ եւ ԳՇ-ն ի դեմս Օնիկ Գասպարյանի կարող է ցանկացած պահի իր քայլն անել:

Անի Սահակյան

դիտվել է 4795 անգամ
Լրահոս
Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am