Չօգտվել հասարակական տրանսպորտից
Իրանի հետախուզության նախարարությունը խորհուրդ է տվել Թեհրանի բնակիչներին՝ խուսափել հանրային տրանսպորտով, այդ թվում՝ մետրոյով ուղեւորություններից: Այդ մասին հայտնել է IRIB հեռուստաալիքը: Նախարարությունը նաև հաղորդել է, որ ահաբեկիչների մի քանի խումբ փորձել է ահաբեկչություններ իրականացնել երկրի մայրաքաղաքում. մի խմբի անդամները ձերբակալված են: Հիշեցնենք, որ Թեհրանում այսօր երկու հարձակում է տեղի ունեցել՝ խորհրդարանում և Իմամ Խոմեյնիի դամբարանի տարածքում:
