Զինյալներ են ներխուժել դամբարան, պայթյուն իրականացրել. մանրամասներ Իրանից
Ինչպես հայտնել է Press TV հեռուստաալիքը, Իրանի հիմնադիր իմամ Ռուհոլլա Մուսավի Խոմեյնիի դամբարանում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով, նախնական տվյալներով, զոհվել է մեկ, վիրավորվել՝ հինգ մարդ: Հարձակվողներից մեկը պայթյուն է իրականացրել դամբարանի շենքում: Tasnim գործակալության տվյալներով՝ արեւմտյան մուտքով դամբարան են ներխուժել մի քանի զինյալներ եւ անկանոն կրակ բացել: Այնուհետեւ նրանցից մեկը պայթյուն է իրականացրել, երկրորդ հարձակվողն սպանվել է անվտանգության ծառայությունների աշխատակիցների կողմից: Նաեւ ձերբակալված է հարձակմանը մասնակցած մի կին: Mehr գործակալությունը հայտնել է, որ դամբարանի մոտ պայթուցիկ սարք է վնասազերծվել:
