Հոգեխանգարվածների ու վախեցածների իշխանություն

Որ իշխանությունն ի դեմս Նիկոլ Փաշինյանի այլեւս վախեցածների կույտ է, դրանում համոզվում ենք ամեն օր: Սյունիքն անտեր թողնում, ողջ ոստիկանական համակարգը երկրի թիվ մեկ հողատուն կենտրոնացնում է իր անվտանգությունը պաշտպանելու գործին, Ա կետից Բ կետ հասնելու համար էվակուացնում է ողջ երթուղին, շրջում տասնյակ հազարավոր ոստիկանների ուղեկցությամբ, իսկ նյարդային նոպաների պիկին կամ աղմկահարույց հայտարարություն է անում, կամ էլ իրեն տալիս է ոգելիցին:
Նիկոլ Փաշինյանի վախերն օրեցօր աճում են, այսօր՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Արցախը հանձնածի համարձակությունը նույնիսկ չի ներել ոտքը Եռաբլուր դնել, ու Վազգենին ու նրա դավանած արժեքները դավաճանած հարազտ եղբոր՝ Արամ Սարգսյանի հետ ծաղիկներ է խոնարհել սպարապետի անվան փողոցում տեղակայված կիսանդրին:
Այդուհանդերձ սպարապետի շիրիմը պղծողներ գտվեցին՝ ի դեմս ԵԿՄ նախագահ –ի Սասուն Միքայելյանի, եւ Վազգենին հենց Հոկտեմբերի 27-ի օրը դավաճանած Անդրանիկ Քոչարյանի: Հիշեցնենք, որ վերջինս սպարապետի սպանության օրը ցանկը ձեռքին Քոչարյանի հետ սակարկության էր մտել, կամ պաշտոն է ստանում, կամ շահարկում է ընկերոջ սպանությունը: Կյանքը ցույց տվեց, որ նա գնաց երկրորդ ճանապարհով:

Նկատենք, որ հոգու խորքում այս երկուսը հասկանում էին, որ Եռաբլուրն իրենց տեղը չէ եւ որ իրենց ոչ ոք այնտեղ չի սպասում, թերեւս սա էր պատճառը, որ լրագրողների հետ շփումներում աչքի ընկան իրենց <<բարեկրթությամբ>>: Հատկապես Անդրանիկ Քոչարյանը լկտի պահվածք դրսեւորեց՝ գոռգոռալով լրագրող Անի Գեւորգյանի վրա եւ փորձելով Սերժ Սարգսյանի ոճով սաստել նրան, թե եկել օրը հարամում ես, որ ինչ անես…Այն, որ այս իշխանությունն անդաստիարակ մանկուրտ լակոտակրատիայի մարմնավորում է, մենք համոզվել ենք անցնող տարիների ընթացքում, բայց պարզվեց՝ իշխանության հասուն, ճերմակամազ մարդիկ եւս հեռու են դաստիարակությունից, բարեկրթությունից, կամ էլ այլեւս հոգեխանգարմունքի շեմին են իրենց վախերի եւ ֆոբիաների պատճառով, սրանք թերեւս հասկանում են, որ երբ էլ լինի իրենք՝ ներքին թուրքերը կանգնելու են պատասխանատվության առջեւ:

Ի տարբերություն Քոչարյանի, Միքայելյանը առավել զսպված էր, ճանապարհ անցած, հետագիծ ունեցող այս մարդը, ով այսօր իշխանության է եւ չի ուզում հրաժարվել իշխանական բարիքներից, թերեւս հոգու խորքում հասկանում է, թե ինչ աղետ են բերել այս երկրի գլխին եւ որ գրչով ու դավաճանությամբ հետ են վերադարձրել արյունով ազատագրած Արցախի տարածքները, որոնք նաեւ իր արյունով են ողողված: Նա թերեւս հասկանում է, որ եթե այսպես շարունակվի, վաղ, թե ուշ թուրքը հայտնվելու է Երեւանում, եւ հենց դրա համար երկիր հանձնած իշխանությունները պետք է օր առաջ մաքրվեն : Նա Եռաբլուրում բացահայտ հայտարարում, որ ինքը չի պահում Նիկոլ Փաշինյանին: Մենք օրերս վերլուծելով իր ծավալուն հարցազրույցը, նկատել էինք, որ Միքայելյանը շատ հստակ փորձում է տարանջատվել թիմից, չմտնել պատասխանատվության տակ եւ ասել, որ ժամանակի ընթացքում կպարզվի՝ ով է դավաճան, ով ոչ:

Փոխարենը Անդրանիկ Քոչարյանը ամենավերջին անհայրենիքի պես կրկին գրոհում է Գլխավոր շտաբի ուղղությամբ եւ հասկացնում, որ բոլոր գեներալները պատասխանատվության են ենթարկվելու: Բանակը փոշիացնող այս դասալիքը սյունեցիներին վստահեցնում է՝ առաջիկա հինգ տարիներին իրենց խաղաղությունը երաշխավորված է: Սյունիքում մինչ ամեն օր թշնամին համառ քայլերով առաջ է շարժվում, արդեն ինժեներական աշխատանքներ են իրականացվում հայոց հողում, այս ստախոսներից եւ ոչ մեկը չի մասնակցում սահմանագծման աշխատանքներին, բայց վստահեցնում են, որ խաղաղ է լինելու: Ողբամ քեզ ժողովուրդ, որ ղեկավարդ այսքան ստախոս ու իրականությունից կտրված է: Ով կարող է նույն կերպ մանիպուլացնել նաեւ գերիների վերադարձի հարցը՝ գցելով այն ընդդիմադիր գործչի գրպանը, թե Վանեցյանը կարող է, թող իր կապերն օգտագործի, ինչու չի օգտագործում:

Անի Սահակյան

դիտվել է 3381 անգամ
Լրահոս
Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել. Արթուր Խաչատրյան Ոստիկանները հայտնաբերել են Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am