Սիփան Փաշինյանի մտերիմ` Դիլիջանի ղեկավարի ժ/պ Դավիթ Սարգսյանը 1 տարի 10 ամսվա փոխարեն քոլեջն ավարտել է առնվազն 3 տարում

Ժողովուրդ օրաթերթը գրում է. Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային, պաշտոնական կայքում հրապարակվել է վարչապետ Ն. Փաշինյանի՝ 2021թ. փետրվարի 26-ի որոշմամբ Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտո­նակատար նշանակված Դավիթ Սարգսյանի կենսագրությունը: Այնտեղ նշված է, որ 1984թ. ծնված Դավիթ Սարգսյանը 2000թ. ավարտել է Հաղարծնի միջնա­կարգ դպրոցը, 2002-2004թթ. անցել է զինվորական ծառայություն ՀՀ զինված ուժերում, 2001-2006թթ. սովորել է Դիլիջանի պետական քոլեջում, ավարտելով այն՝ ստացել է տնտեսագետի եւ հաշվա­պահական հաշվառման մասնագետի որակավորում, հեռակա կարգով սովո­րում է ԵՊՀ-ի տնտեսագիտական ֆա­կուլտետում:

Միջնակարգ կրթության հենքի վրա քոլեջում ուսումնառությունը մեկ տարի, 10 ամիս է, Դավիթ Սարգսյանը 2001-2006թթ. եղել է Դիլիջանի պետական քոլեջի ուսա­նող: 2001-2006թթ. 5 տարիներից 2-ը Դ. Սարգսյանը ծառայել է ՀՀ զինված ուժե­րում. ստացվում է, որ քոլեջն ավարտել է առնվազն 3 տարում: Դավիթ Սարգսյանի կենսագրության մեջ նշված է, որ նա 2016թ. ընտրվել է խոշոր Դիլիջան հա­մայնքի ավագանու անդամ: Նա անկու­սակցական է: Հայտնի է, որ նա Նիկոլ Փաշինյանի եղբորորդի, Տավուշի մարզից ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանի մտերիմ ընկերն է, Եւ հենց դրանով է պայ­մանավորված, որ միջնակարգ մասնագի­տական կրթությամբ Դ. Սարգսյանին Ն. Փաշինյանը նշանակել է Դիլիջան քաղա­քը եւ Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Հովք, Խաչարձան, Աղավնավանք գյուղերը միա­վորող Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Դիլիջան համայնքը 2005-2021 թթ. ղեկավարած Արմեն Սանթրոսյանը 6 այլ նախկին համայնքապետերի հետ դիմել է ՀՀ սահմանադրական դա­տարան՝ համարելով, որ այլ անձանց հա­մայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելը սահմանադրական կարգի խախտում է, համայնքի ղեկավարի լիազո­րությունները դադարելուց հետո համայն­քի ղեկավարը պետք է շարունակի պաշտոնավարել, մինչեւ ՏԻՄ նոր ընտրու­թյուններ կանցկացվեն:

դիտվել է 3254 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am