Մոսկվան չի կարող Երևանի հետ աշխատել՝ անընդհատ կատարելով սխալների ուղղում․ Քոչարյանը շարունակում է մնալ վստահելի

Հայստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է կրկին հավակնել երկրի բարձրագույն պաշտոնին: Նա հայտարարել է, որ բավականաչափ փորձ ունի երկրի զարգացման կանխատեսելիություն, կառավարելիություն ու հարաճունություն հաստատելու համար, ուստի հավակնում է մասնակցել արտահերթ ընտրություններին և հաղթել։
Միաժամանակ, ըստ Քոչարյանի՝ ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդեպ վրեժխնդրության մասին նույնիսկ չի մտածում և կյանքում երբեք չի առաջնորդվել վրեժի սկզբունքներով։

«Վրեժն իրականում թույլ և թերարժեք մարդկանց ուղին է։ Այդ առումով շատ դիպուկ են Նելսոն Մանդելայի խոսքերը․ «Վրեժի ծարավը թույն է, որը խմում ես, մտածելով, թե այդ թույնը քո թշնամիներին է սպանում»»,-ասել է Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է սպասվում Փաշինյանին, եթե Ռոբերտ Քոչարյանը, իշխանության գա։

Քոչարյանը վերահասատատել է, որ Նիկոլ Փաշինյանը անպայման պետք է հեռանա, և այդ ընթացքում Հայաստանում պետք է ստեղծվի անցումային կառավարություն՝ մեկ տարով։
Նա նաև ասել է, որ 44 օրյա պատերազմի ելքը եղել է ծրագրավորված։
«Ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ առավել ևս պատերազմից հետո, շատ լուրջ կասկածներ հայտնվեցին իշխանությունների և անձամբ վարչապետի գործողությունների վերաբերյալ։ Կասկածներ հայտնվեցին իմ, երկու գեներալ-գնդապետի, երրորդ նախագահի և մարդկանց այլ խմբերի մոտ»,–նշել է նա։
Նրա խոսքով ՝ առաջ եկած ոչ մի հարցի վերաբերյալ խելքին մոտ որևէ բացատրություն չկա։ «Նորմալ չէ, երբ իշխանությունը չի կարող խելամիտ որևէ բացատրություն տալ։ Օրինակ` ինչո՞ւ պատերազմի 3-րդ օրը կանգնեցվեց համատարած զորահավաքը, որը զինված ուժերի համալրում էր ենթադրում։ Ինչո՞ւ վարչապետը հոկտեմբերի 19-ին չընդունեց Վլադիմիր Պուտինի առաջարկը ՝ պատերազմի 4-րդ օրն իսկ իմանալով, որ պարտվելու ենք պատերազմում (ինչպես զեկուզել էին գլխավոր շտաբից)»,–ասել է նա և հավելել, թե սրանք հանցագործության մասին հաղորդումներ են, որոնցով պետք է զբաղվեն քննչական մարմինները ր այս հարցերի առնչությամբ պատասխանների բացակայությունը կարող է ցանկացած ենթադրության տեղիք տալ։
Քոչարյանի երևանյան հայտարարությունները սինքրոն արձագանք են գտել Մոսկվայում։ Մասնավորապես, ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի բարեկամ քաղաքական գործիչներից է։ Սակայն պնդումը, թե նա իր գործողությունները համաձայնեցնում է Մոսկվայի հետ, աբսուրդ է։

«Հայաստանում քաղաքական գործիչները կարիք չունեն իրենց որոշումները համաձայնեցնել Ռուսաստանի նախագահի հետ։ Սա միանգամայն աբսուրդ հարցադրում է։ Ինքը ՝ Ռոբերտ Սեդրակովիչը, իհարկե, Ռուսաստանի մեծ բարեկամն է։ Նա համոզված է, որ Հայաստանի համար օգտակար կլինի հետագայում ևս զարգացնել և խորացնել փոխգործակցությունը ՌԴ-ի հետ։ Նա այն մարդն է, որ մեծ ջանքեր է գործադրել իր երկրի զարգացման համար։ Մենք ընդհանուր առմամբ գոհունակությամբ արձանագրում ենք, որ Հայաստանի քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը կողմնակից են Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմանը։ Մեզ համար դա գլխավորն է», - ասել է Պեսկովը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ այդ քաղաքական գործիչներից է նաև գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք կենտրոնանում ենք Փաշինյանի համապատասխան հայտարարությունների վրա։ Դուք գիտեք, որ շատ ակտիվ երկխոսություն է ընթանում նրա և Ռուսաստանի նախագահի միջև։ Դուք գիտեք, թե ինչ լարված աշխատանք է նախորդել եռակողմ փաստաթղթի ստորագրմանը, որը վերջ դրեց ղարաբաղյան պատերազմին։ Այդ պատճառով նրանց հարաբերությունները իրոք արժեքավոր են», - նշել է Դմիտրի Պեսկովը։
Թերևս անհեթեթ կլինել կարծել, որ ՌԴ նախագահի խոսնակը կարող է երբևէ հայտարարել, թե որևէ երկրի առաջին պոստին հավակնող այս կամ այն գործիչը մեծ քաղաքականություն է մտնում կամ վերադառնում Կրեմլի թույլտվությամբ։ Նման բաները, որպես կանոն, բարձրաձայն չեն ասվում, և այն ինչ ասվել է Ռուսաստանի բարեկամ լինելու մասով, բավարար է հասկանալու համար, որ Քոչարյանն, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, շարունակում է վայելել Կրեմլի վստահությունը։
Բնական է նաև Պեսկովի գնահատականն առ այն, թե Փաշինյանը ևս Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմանը հակված քաղաքկան գործիչներից է։ Տեսականորեն, Կրեմլի խոսնակը չէր հայտարարի, թե իր ռազմավարական գործընկեր Հայաստանի գործող իշխանությունը հակառուսական գիծ է տանում, որովհետև դա փաստացի կնշանակեր խոստովանել, որ խաթարված են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, ավելին, կնշանակեր, որ այդ խաթարված հարաբերություններն արտացոլվել են արցախյան վերջին պատերազմի ելքում, որտեղ Ռուսաստանի դերակատարությունն եղել է նշանակալի։ Բնական է, որ պաշտոնական խողովակներով նման հայտարարություններ չէին հնչելու։

Բացի պաշտոնական խողովակներից, սակայն կա նաև հասարակական-քաղաքական միջավայր, որտեղ ուղղակի արձագանք են գտնում ինչպես միջպետական հարաբերությունները, այնպես էլ այս կամ այն գործչի հանդեպ քաղաքական շրջանակների և հասարակական ինստիտուտների վերաբերմունք-գնահատականները։ Այս առումով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական համապատասխան շրջանակներում գտնվում է չափազանց անբարենպաստ վիճակում։ Ռուսական մեդիայի և քաղաքական շրջանակների կարկառուն ներկայացուցիչները, որոնց շուրթերով որպես կանոն հնչում է Կրեմլի կարծիքը, Փաշինյանի հասցեին զօր ու գիշեր հայհոյանքներ են տեղում՝ նրան ուղղակի մեղադրելով հակառուսականության, և ավելին, անգամ հայ ժողովրդին պարտության տանելու մեջ։

Բոլոր ժամանակներում Կրեմլի համար առաջնային է եղել, որպեսզի Հայաստանում ձևավորվեն պրոռուսական ուժեր և՛ իշխանության, և՛ ընդդիմության դաշտում։ Փողոցային ընդդիմության շրջանում Նիկոլ Փաշինյանը չի եղել պրոռուսական գործիչ․ սա անհերքելի փաստ է։ Իշխանության գալուց հետո, թեպետ նա առերես հայտարարեց և ամեն ինչ արեց, ցույց տալու համար, թե ինքը ռուսամետ քաղաքական գծի հետևորդ է, սակայն խոշոր հաշվով, նրա քայլերը և ինքն ընդհանրապես մինչև վերջ չեն ընկալվում ու տեղավորվում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների տրամաբանության մեջ։ Իսկանդերի հետ կապված վերջին սկանդալը, դրա վառ օրինակն է։ Մոսկվան չի կարող Երևանի հետ աշխատել՝ անընդհատ կատարելով սխալների ուղղում։ Ռոբերտ Քոչարյանի դեպքում աշխատանքային հարաբերությունները նման վրիպումներից զերծ էին։ Սա տեսանելի փաստ է, անգամ անզեն աչքով։ 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 6377 անգամ
Լրահոս
Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am