Փնտրվում է Փաշինյանի «դուխը» և ոչ միայն

Մինչ Հայաստանի սահմաններն անպաշտպան, բաց-բռախված են թուրքի առջեւ եւ ամեն օր Սյունիքից Նիկոլ Փաշինյանի կիրթ գործընկերները մաս են պոկում՝ զավթելով ՀՀ տարածքները, մայրաքաղաքի սրտում՝ Նիկոլ Փաշինյանն իր անվտանգության համար հազարավոր ոստիկաններ էր ուղարկել խորհրդարան, քանզի ինքը պետք է այցելեր պատգամավորների հետ հարցուպատասխանին: Լուսաձայնային նռնակներ, դիպուկահարներ, տասնյակներով պատել էր խորհրդարանը, զոնդել խորհրդարանի բակի ճաղավանդակն ու դարպասները, այն դարպասները, որոնք բացել էր հեղափոխությունից հետո եւ խոստանում էր, որ այլեւս չի փակվելու քաղաքացիների առջեւ: Իսկ դիպուկահարներն իրենց զենքի փողեր ուղղել էին Բաղրամյան փողոց, ուր զուգահեռ ընթանում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հանրահավաքը: Թե ումից էր այդպես պաշտպանվում Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարում է, որ իրենք վայելում են ժողովրդի սերն ու վստահությունը, մնում է հասկանալ: Մի բան փաստ է, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն հռչակած այս իշխանությունները գերազանցեցին բռնապետական բոլոր ռեժիմները եւ այլեւս անհերքելի իրողություն է, որ Փաշինյանի կես քայլ տեղաշարժի համար մարտական պատրաստվ ածության են բերվում ուժային կառույցնեի աշխատակիցների կեսից ավելիին:

Եւ չնայած իր պաշտպանության հարցը Նիկոլ Փաշինյանը հուսալիորեն հոգացել էր, բայց ԱԺ դահլիճում հարցուպատասխանի ժամանակ նստել էր մի անկյունում եւ համառորեն չէր պատասխանում իրեն ուղղված հարցերին, բացառությամբ մեկի, որը հնչեցրեց իր կեղտոտ գործիք անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Նա հետաքրքրվում էր արտահերթ ընտրություններով՝ երբ եւ ինչ ժամկետներում է իշխանությունը նախատեսում: Նիկոլ Փաշինյանը, սակայն, պնդեց նախկին նախապայմանը, եթե ընդդիմադիրները հուշագրիր չստորագրեն, որ իր հրաժարականից հետո վարչապետի նոր թեկնածու չեն առաջադրի, ապա անիմաստ է գնալ արտահերթ ընտրությունների: Ակնհայտ է, որ Փաշինյանը գործում է ոչ թե օրվա, այլ ժամերի, վայրկյանների կուրսով: ԳՇ հայտնի հայտարարությունից վախեցած նա մարտիմեկյան հանրահավաքում քաղաքական դաշտին կրկին ընտրության գնալու առաջարկ արեց: Հիմա, երբ իր բրիտանացի հանցակցի հետ կարծես լուծել են Օնիկ Գասպարյանի հարցը, Փաշինյանը նորից վերադարձել է ելման դիրքին եւ խոսում է նախապայմանների լեզվով:

Հանդուրժողականության կոչեր հնչեցնող Փաշինյանը ընդդիմախոսների հետ շփումներում նախընտրում է լարվածության խորացմանը: Որեւէ կերպ հասկանալի չդարձավ, թե ինչու նա չի պատասխանում Էդմոն Մարուքյանի եւ իր պատգամավորների հարցերին: Միգուցե Փաշինյանը Մարուքյանի հետ ինչ-ինչ հարցերում չի կարողանում լեզու գտնել, բայց փաստն այն է, որ բացահայտ արհամարհանք կար:
Էդմոն Մարուքյանը կրկին պահանջում էր ապացույցներ.
«Պարոն Փաշինյան, մարտի մեկի հանրահավաքի օրը ասացիք, թե Սերժ Սարգսյանի հրամանով է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը գրել այդ հայտարարությունը։ Ներկայացրեք ապացույցներ, որ ձեր հրաժարականի պահանջով ԳՇ պետը հայտարարություն է արել Սերժ Սարգսյանի հրամանով» ։ Ամբիոնին մոտեցավ ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւ ասաց․ «Դուք լսել եք վարչապետի հայտարարությունները, եւ չեմ կարծում, որ հավելյալ պարզաբանման կարիք կա։ Եթե կարիք լինի, կանդրադառնա։ Պետք է ուղղակի ի գիտություն ընդունել այն հայտարարությունները, որոնք հնչել են մարտի մեկին»։ Էդմոն Մարուքյանը նկատեց․ «Պարոն վարչապետն այստեղ է։ Զարմանում եմ՝ ինչո՞ւ հարցին չի պատասխանում»։ Ապա խոսքն ուղղեց Ավինյանին․ «Վաղն էլ կարող եք ասել, որ, ասենք, Արարատ Միրզոյանն է Սերժ Սարգսյանի հրահանգով ինչ-որ բան անում․․․կարիքը կա։ Բան եք ասել, ապացուցեք։ Հանրային պահանջ կա։ Եթե առանց փաստական հենքի եք մեղադրում, արձանագրենք ու անցնենք առաջ»։ Տիգրան Ավինյանն արձագանքեց․ «Այդ հայտարարությունն անարձագանք չի մնացել։ ՀՀԿ-ականներից որոշները մեկնաբանել են։ Ծանոթացեք դրանց»։ Փաստորեն ըստ Ավինյանի ՀՀԿ-ականները Նիկոլ Փաշինյանի խոսնակներն են:
ԼՀԿ-ից Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց Իիսկանդերի թեմայով՝ ռուսական կողմը հերքել է այդ զինատեսակի կիրառումն Արցախում, ի վերջո այն կիրառվե՞լ է։ Կրկին ամբիոնին մոտեցավ Տիգրան Ավինյանը։ Նա նշեց․ «Կառաջարկեմ ռուսական կողմի վերջին հայտարարության հետ ծանոթանալ, որում վերջինս հայտնում է, որ հարցը պարզաբանված է եւ որեւէ խնդիր չկա»։

Մի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը բացահայտ արհամարանք դրսեւորեց իր Էդմոն Մարուքյանի եւ նրա կուսակիցների նկատմամբ, որոնցից շատերն այսօր հարցեր ունեին վարչապետին: Թե ինչ չեն կարողացել կիսել նրանք, դեռ պարզ չէ:

Անի Սահակյան

դիտվել է 1970 անգամ
Լրահոս
Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել. Արթուր Խաչատրյան Ոստիկանները հայտնաբերել են Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am