Պարզվել է՝ ով է Փարիզի Աստվածամոր տաճարի ահաբեկչությունն իրագործողը
Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ ոստիկանների վրա հարձակված անձը 40-ամյա տղամարդ է եղել Ալժիրից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: «BFMTV»-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Ժերար Կոլլոնը տեղեկացրել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցների վրա հարձակվելու ժամանակ տղամարդը բացականչել է. «Սա Սիրիայի համար»: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Փարիզի Աստվածամոր տաճարում փակված է մնացել շուրջ 900 մարդ: Ոստիկանությունը տեղի ունեցածը որակել է ահաբեկչություն:
