«Իրավիճակից ելնելով՝ «Հայրենիքի փրկության շարժումը» կաշկանդված չէ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին առաջադրել ընդդիմության վարչապետի թեկնածու»,- մեզ հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Նշենք՝ օրերս ԳՇ-ն հաղորդագրություն էր տարածել, որ պահանջում է Նիկոլ Փաշինյանի ու այս կառավարության հրաժարականը, որին հաջորդեց իշխանության կողմից ԳՇ պետին պաշտոնանկ անելու քայլերը:
«Ընդդիմությունը կարող է փոխել իր մարտավարությունն ու ռազմավարությունը՝ գնալով ավելի ճկուն քայլերի: Ստեղծվել է մի իրավիճակ, որ թե՛ վարչապետը, թե՛ նախագահը իրավունք չունեն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու աշխատանքից: Այս պահին ընդդիմությունը կարող է հայտարարել, որ իրենց վարչապետի միասնական թեկնածուն է դառնում Օնիկ Գասպարյանը, եթե իհարկե ինքը կհամաձայնի»:
Ըստ Գառնիկ Իսագուլյանի՝ ստեղծված իրավիճակը որևէ ձև չի կաշկանդում, որ ընդդիմությունը գնա այս քայլին. «Այդ դեպքում ստացվում է, որ կա բանակ, որն աջակցում է Օնիկ Գասպարյանին և կա ժողովուրդ, որը ևս աջակցում է ԳՇ պետին»:
Իսագուլյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ ԳՇ-ի հայտարարությունը չէր նշանակում, որ իրենք աջակցում են ընդդիմությանը, բայց ընդդիմությունը կարող է ու պետք է աջակցի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին:
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը