Առևանգված հայկական ինքնաթիռը տաջիկ օդաչուների ձեռքից խլել է մեկ այլ բանդա․քաղավիացիայի խոսուն լռությունը


Երկու շաբաթ առաջ առևանգված և անհայտ հանգամանքներում Իրանի Թեհրան քաղաքում հայտնված հայկական գրանցումով «Boeing 737-300» ինքնաթիռի գործը պատկան մարմինների կողմից անուշադրության է մատնված։Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն բավարարվեց հայտարարելով, որ իրականացվում է քննություն, որի ավարտից հետո կներկայացվի լրացուցիչ տեղեկատվություն։
Քանի դեռ պաշտոնական տեղեկատվությունը լռում է, մամուլը ինքնաթիռի սկանդալի շուրջ շարունակում է նորանոր բացահայտումներ անել։
Yerevan.Today-ի աղբյուրը հայտնում է, որ օդանավը գողացվել է լույսերն անջատած վիճակում, ռադարները չեն ֆիքսել պահը, չնայած հետագայում պարզվել է, որ այդ դրվագը ֆիքսվել է հակաօդային պաշտպանության համակարգի (ՀՕՊ) կողմից:
Հաջորդ ուշագրավ դրվագն օդանավի առևանգման պահին փոփոխած շտրիխ կոդն է: Փաստաթղթերում հանցախումբը մեկ նշումով ջնջել է նիշ կամ գծիկ, որը օդանավի բորտի համարի հետ համադրելիս տրամաբանորեն պետք է ֆիքսվեր որպես արտառոց դեպք, բայց ահա այս փաստը, չգիտես թե ինչպես, չի նկատվել երկու միջազգային տարբեր օդակայաններում: Yerevan.Today-ի հրապարակած ընդարձակ հոդվածում, մասնավորապես նշվում է․ << Փետրվարի 19-ին Էստոնիայում տեխնիկական սպասարկումը ստանալուց հետո հայկական ինքնաթիռը, որ, ըստ «Fly Armenia Airways»-ի պլանավորածի՝ նույն օրը պետք է ուղևորվեր Ուկրաինայի Հոստոմել օդանավակայան, հանկարծ խլվում է այն սպասարկող տաջիկ օդաչուների ձեռքից և հայտնվում է օտարազգի մեկ ուրիշ՝ օդաչուական բանդայի ձեռքի տակ:
Սակայն այդ օրը ինքնաթիռը Տալլին քաղաքում լիցքավորվում է նաև, ըստ որում՝ նվազ քանակի վառելիքով, չնայած այն հանգամանքին, որ ըստ փոփոխված պլանի՝ նախատեսում էր երկար թռիչքուղի:
Հաջորդ քայլին, երբ օդանավը առևանգելուց հետո հանցավոր խումբը գաղտնի փաստաթղթերն է խմբագրում, սկզբում օդանավի գրանցման շտրիխ կոդն է փոխում, ապա դուրս գալով Էստոնիայի օդային տարածքից՝ փոխում է թռիչքային ուղին՝ ուղևորվելով Վառնա:
Բանդայի գծած սցենարով, թռիչքուղու վերջին կայարանը, ըստ փաստաթղթերի, Շարժան պիտի լիներ, բայց… Դեպքերի հետագա զարգացումն օդանավը տանում է Իրանի Իսլամական Հանրապետություն:
Ըստ փաստական տվյալների՝ փետրվարի 19-ին՝ Տալինի ժամանակով առավոտյան 10-ի սահմաններում (Երեւանի ժամով՝ 12:00-ին), EK-FAA-ն մեկնել է Էստոնիայից և, անցնելով Լատվիայի, Բելառուսի, Ուկրաինայի ու Ռումինիայի օդային տարածքներով, վայրէջք է կատարել բուլղարական Վառնա քաղաք, տեղական ժամանակով՝ 12:35-ին: Ասյտեղ հայկական օդանավը վայրէջք է կատարում ենթադրաբար ինչ որ-բան բեռնելու համար։ Թե ի՞նչ՝ քննությունը կպարզի:
Ըստ բանդայի ձևակերպած նոր թռիչքուղու՝ առևանգված օդանավը Բուլղարիայից ուղղություն է վերցնում իբրև թե դեպի Շարժա, սակայն Իրանի օդային տարածքում մի քանի պտույտ գործելուց հետո հանցագործները լիցքավորման խնդրով «Էմերջընսի» տագնապի ազդակներ են տալիս և իբր հարկադրված օդանավն իջեցնում են Իրանի օդակայան:
Այստեղ էլ նրանք կալանավորվում են, օդանավը այդպես էլ չի հասնում պլանավորված կամ գուցե զուտ խայծի համար թղթերում նշված Շարժայի օդակայան: Մի ուշագրավ փաստ ևս․ Հայաստանի համար լիզինգով ձեռք բերված Ամերիկյան արտադրության «Boeing 737-300» օդանավը (EK-FAA գրանցումով), որը պատկանում է հայկական «Fly Armenia Airways» ավիաընկերությանը, առևանգումից հետո փետրվարի 22-ից մինչ այս պահը գտնվում է Իրանի ռազմական օդանակայանում։ Իսկ ինչո՞ւ, ռազմական աղբյուրը չի մանրամասնում>>:
ՀՀ պատկան մարմինների խորը և համապարփակ լռությունն իրաբամբ ավելի խոսուն է, քան որևէ պարզաբանում։ Ռազմական դրության պայմաններում Հայաստանից օդանավ են առևանգում, իսկ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հանգստանում է Մալդիվներում։ Թե ինչ կապ ուներ գեղեցիկ ժպիտով այս աղջիկը Հայաստանի ավիացիայի հետ, առ այսօր չպարզված հանգամանք է, փոխարենը այլևս ապացուցված փաստ է, որ նրա շնորհիվ Հայաստանի ավիացիան դարձավ ամենակործանված ոլորտը։ Նիկոլ Փաշինյանի նշանակած կադրի ապաշնորհ գործունեության շնորհիվ Հայաստանի ավիացիան մեկ տարի առաջ հայտնվեց եվրոպական թռիչքային տարածքի սև ցուցակում, որն խոշոր ձախողում է Հայաստանի համար։ Ընդ որում Եվրոպական Միության օդային տարածք մուտք գործելու արգելանքի տակ են հայտնվել Հայաստանի բոլոր ավիափոխադրողները։ Հայաստանի փոխադրողներին այդ ցանկում ընդգրկելու որոշումը հիմնված է ԵՄ ավիացիոն անվտանգության կոմիտեի (EU Air Safety Committee, ASC) միաձայն կարծիքի վրա:
Եղածին գումարվեց նաև ինքնաթիռի առևանգման սկանդալը։ Նման խայտառակ տապալում հայկական ավիացիան նախկինում երբեք նման տապալում չի ունեցել։ Անցել է բվական ժամանակ, ԵՄ սև ցուցակում հայտնվելուց հետո, սակայն առ այսօր չի տրվել մասնագիտական և իրավական գնահատական, թե ով է թերացել և ով է պատժվելու ավիացիայի վարկանիշին կործանարար հարված հասցնելու համար։ Սև ցուցակի բացահայտման ճակատագիրը կարող է նախադեպ դառնալ նաև առևանգված ինքնաթիռի դեպքում։ Սա Հայաստանն է պարոնայք, չմոռանանք, որ ամեն ինչ կարող էր շատ ավելի վատ լինել, քան եղել է։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 5671 անգամ
Լրահոս
Ինչու է Փաշինյանն ամեն գնով շտապում Թուրքիա. ի՞նչ է լինելու ապրիլի 17-19-ը. Հայկ Նահապետյան (video) «Ջերմուկի» պատմությունը` Վլադիկավկազում. ՌԴ ՔԿ-ն վերաբացել է գործը Սորոսի կազմակերպությունը զավթել է իշխանությունը Հունգարիայում․ Իլոն Մասկ Իշխանության հարցը չի կարող լուծվել պարզ կերպերով․ Տեր Իսահակ Պողոսյան Արշակ սրբազանի գործով ապրիլի 14-ին հրավիրված է 1-ին դատական նիստը․ Արսեն Բաբայան Հունգարիան ընտրեց փոփոխությունը, շուտով Հայաստանում. Նարեկ Կարապետյան #ՈՒՂԻՂ․ Հանդիպե՞լ են Բաքու գնացած հայերը Բակո Սահակյանին և Ռուբեն Վարդանյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Երբ հիվանդանոցը դառնում է բիզնես. արդյո՞ք տնօրենը պարտադիր պետք է լինի բժիշկ. AntiCor Ուրալում ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավարը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման Երկրին ոչ թե խոսացողներ, այլ գործ անողներ են պետք. Գևորգ Դանիելյան Հրամայական է է սփյուռքահայության համախմբումը համազգային նպատակների շուրջ. կոչ-հայտարարություն Նաև Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի, տեղահանված հայրենակիցների՝ ՀՀ-ում քաղաքացիական իրավունքների պաշտպանության հարցեր. կոչ-հայտարարություն Ո՞վ հաղթեց Հունգարիայի ընտրություններում, և ինչո՞ւ Օրբանը պարտվեց Ողբերգական դեպք՝ Երևանում. Արաբկիր վարչական շրջանում հայտնաբերվել է տղամարդու մարմին. Շամշյան «Դրանով ճանապարհ են բացում ադրբեջանական ոճրագործությանը և կեղծիքներին» Արագածոտնի մարզում «Opel»-ը բախվել է հողաթմբերին և գլխիվայր շրջվելով՝ բախվել ծառին. կան վիրավորներ Լիբանանում Իսրայելի հարձակումներից նոր զոհեր են գրանցվել Շիրակում ողբերգական վթարից տուժածների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր «Դու այս ի՞նչ արեցիր, ա՛յ տղա, այս ի՞նչ արեցիր». Աշոտ Մինասյան «Երկաթ» Անհրաժեշտություն է փոխել ՀՀ գործող իշխանությունների ապազգային ուղեգիծը եւ հաստատել պետության զարգացման ազգային-պետական ուղեգիծ. կոչ Ադրբեջանում գերիների հարցն ենք բարձրացրել՝ նշելով, որ այն չի տեղավորվում խաղաղության օրակարգում. Նաիրա Սուլթանյան Բարի կամքը ծնում է բարի կամք. թշնшմանքը ծնում է թշնամшնք. Արաղչի Հերի՛ք եղավ, բո՛լ եղավ․ Ավինյանը սկսեց մունաթ գալ ու զգուշացրեց ավտոբուսի վարորդներին (video) Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. եղանակի տեսություն #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Իրանցիները զգուշացրել են՝ կխփե՛ն․ ի՞նչ է կատարվում Հորմուզի նեղուցում․ Հայկ Նահապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am