Ռուսական ՄիԳ-31 կործանիչը որսացել է Նորվեգիայի P-3C ինքնաթիռը
ТАСС-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի ՄիԳ-31 կործանիչը Բարենցի ծովի երկնքում՝ ՌԴ սահմանի մոտ որսացել է Նորվեգիայի «Օրիոն» P-3C հականավային ինքնաթիռը: Անվտանգ հեռավորության վրա մոտենալուց հետո նորվեգական ինքնաթիռը փոխել է ուղղությունը և հեռացել ռուսական սահմանից: Նշվում է, որ օդ է բարձրացվել Հյուսիսային նավատորմի ՀՕՊ ուժերի ՄիԳ-31 կործանիչը, որի անձնակազմը անվտանգ հեռավորության վրա մոտեցել է թիրախին և նույնականացրել է այն որպես Նորվեգիայի ռազմաօդային ուժերի «Օրիոն» P-3C հականավային ինքնաթիռ: Ռուսաստանի Դաշնության սահմանից հեռանալուց հետո ՄիԳ-31 կործանիչը վերադարձել է տեղակայման վայր:
