Աբսուրդի թատրոն. Տիրան Խաչատրյանը կվերանշանակվի՞

Նիկոլ Փաշինյանն այլեւս անհույս մոլագար է հիշեցնում, ով ամուր կառչել է իր աթոռից ու հանուն իշխանության պատրաստ է ամեն ինչ տրորելով անցնել: Եռաբլուրի ասպատակությունից հետո թվում էր, թե Նիկոլ Փաշինյանի խիղճը չպետք է հանգիստ ունենար ամբոխի սմբակների տակ կոխկրտված հերոսների շիրիմնեի ծանրությունից, բայց ոչ, հանուն սեփական իշխանության պահպանման պատրաստ է անգամ ձայնով լացել հրապարակում՝ հուզված ղեկավարի կերպար բեմադրել, Մարտի 1-ի զոհերի ոգեկոչմանը նվիրված սգո երթն առաջնորդել գոռգոռոցի ներքո, ծափերի ու դըմփ-դըմփ-հու-ների ներքո:

Ավելի քան հինգ հազար զոհերի, տաս հազար վիրավորների, անհետ կորածների, գերիների , կորսված հայրենիքի պատասխանատու այս մոլագարը հանուն իշխանության պատրաստ է միջազգային սկանդալներ սարքել, հետո այնպիսի ստեր հորինել, որ դրանք դառնան մեծ խառնակչության պատճառ, կարող է դեմ դուրս գալ մեր անվտանգության երաշխավորի՝ բանակի դեմ:
Անդրադառնանք Փաշինյանի՝ հանրահավաքում ունեցած ելույթի առանցքային դրվագներին: Մի քանի օր վարչական ռեսուրսի, ադմինիստրատիվ լծակների միջոցով մարդաորսի դուրս եկած այս իշխանության պարագլուխ Նիկոլ Փաշինյանի հիստերիկ տոնը, հուզմունքը եւ վարքային այլ դրսեւորումներ ցույց տվեցին, որ շեֆն այնքան էլ գոհ չէ Հրապարակի թվից եւ այդ բացը փորձում է լրացնել դերասանական տաղանդով: Հանրային իրական աջակցություն ունենալու դեպքում, չկասկածեք, որ Փաշինյանն օրումեջ հանրահավաք կհրավիրեր ու կփորձեր պարտադրել իր տեսակետը, նա այդ տեսակն է, մարդը գերիների, սահմանների եւ այլ հրատապ հարցերը թողած իր ողջ ժամանակն ու ռեսուրսներն ուղղում է իր աթոռը պահելու գործին: Առավել եւս արտահերթ ընտրության առաջարկ չէր անի, ընդամենը շաբաթներ առաջ ասացին՝ չկա հանրային պահանջ, հարցը փակված է. հիմա, երբ առավել եւս հանրային պահանջը ստուգելու երկու քաղաքական միջոցառում անցկացրեց՝ հանրահավաքի տեսքով, ինչու է արտահերթ մուրում:

Նա իր լսրանի առջեւ Գյուլնազ տատի հեքիաթներով փորձում էր մաքուր երեւալ, ասել, որ իրենից բացի բոլորը մեղավոր են:

Նա ասաց, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իր հայտարարությունն արել է Սերժ Սարգսյանի հրահրմամբ.<< Այլոց շարքում, այդ թվում Սերժ Սարգսյանն է Զինված ուժերի որոշ գեներալների շրջանում իր ազդեցությունն օգտագործելով նրանց փորձել դրդել՝ դուրս գալ պետության ու ժողովրդի դեմ>>:
Հետաքրքիր է՝ Աննա Հակոբյանն էլ էր պատերազմի 44 օրերին Սերժ Սարգսյանի ազդեցությամբ բարոյական աջակցություն ցուցաբերում հրամանատարական բունկերում, իսկ միգուցե Նիկոլ Փաշինյանն ինքն է Սերժ Սարգսյանի ազդեցության տակ եղել, որ պատերազմի երրորդ օրը չի լսել Օնիկ Գասպարյանի՝ պատերազմը կանգնեցնելու հորդորը, չի ընդունել Պուտինի առաջարկը՝ առանց Շուշիի հարցի, կամ էլ Սերժ Սարգսյանի ազդեցությամբ է ինքը նոյեմբերի 9-ին կապիտուլացիայի փաստաթուղթ ստորագրել: Եթե Նիկոլ Փաշինյանը կընդունի, որ այդպես է, ապա կարելի հավատալ իր հեքիաթին:
Երեկ կեսօրին էլ մեկ ուրիշ զավեշտ բացահայտեց՝ իր խոսնակի շուրթերով, ասելով, թե իբր Իսկանդերի մասին իր հայտարարության պատճառն այն է, որ իրեն ԳՇ-ից սխալ են զեկուցել իրավիճակը:
Եթե հավատանք այս զավեշտին, ապա Նիկոլ Փաշինյանը պետք է ներողություն խնդրի գեներալ Տիրան Խաչատրյանից ու վերականգնի աշխատանքում, ներողություն խնդրի նախագահ Արմեն Սարգսյանից։ Չէ՞ որ ամեն ինչ սխալ զեկուցելուց սկսեց։ Եվ առանձնահատուկ ներողություն պետք է խնդրի ռուսներից: Հհամաձայնեք, որ Փաշինյանը կարեկցանքի է արժանի եւ ամեն խոսքը հակասում է նախորդին:

Անի Սահակյան

դիտվել է 10909 անգամ
Լրահոս
Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել. Արթուր Խաչատրյան Ոստիկանները հայտնաբերել են Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am