Նիկոլ Փաշինյանը՝ ռուսական կողմի առաջ արդարանալու համար զոհաբերում է Հայաստանի զինված ուժերին

«168 ժամ» թերթը գրում է. «Սեփական խոսնակի շուրթերով Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «Իսկանդերի» մասին իր սկանդալային հայտարարության պատճառն այն է, որ իրեն «ճիշտ չի զեկուցվել»։

«Հայաստանի վարչապետն առկա փաստերի եւ տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել»,- ասել է նրա խոսնակը:


Այսինքն՝ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը մտել է մեծ ավանտյուրայի մեջ, որից, ինչպես նրա բոլոր քայլերի դեպքում, տուժում է Հայաստանի անվտանգությունը։

«Իսկանդերի» չկրակելու մասին Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարությունն ակնհայտորեն թաքնված նպատակներ ուներ․ դրանով նա կամ ինչ-որ ուղերձ էր հղում, օրինակ, Արեւմուտքին՝ ակնկալելով ստանալ, ասենք՝ քաղաքական աջակցություն, կամ պարզապես փորձում էր վարկաբեկել Ռուսաստանին՝ դրա դիմաց ինչ-ինչ դիվիդենտներ ստանալով։

Այդ հայտարարությունից հետո, ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանի ակնկալիքները չեն արդարացել, Արեւմուտքից նա չի ստացել այն, ինչի համար դիմել էր նման ավանտյուրայի։ Իսկ ռուսական գրեթե բոլոր շրջանակներից ստացված, մեղմ ասած, խիստ արձագանքը Նիկոլ Փաշինյանին դրել էր ուղղակի պատային վիճակում։ Եվ ահա այդ իրավիճակից նա որոշեց դուրս գալ՝ Հայաստանի զինված ուժերի, բանակի հերթական հեղինակազրկման հաշվին։

Խոսնակի հայտարարությունում չի հասցեավորվում, սակայն ակնհայտ է, որ վարչապետին «ճիշտ չզեկուցել» կարող էին միայն Զինված ուժերից, Գլխավոր շտաբից։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանն իր խայտառակ ու վտանգավոր հայտարարության պատասխանատվությունը դնում է Գլխավոր շտաբի վրա, ու դա անում է այն պահին, երբ բոլոր հնարավոր միջոցներով ցանկանում է պաշտոնանկ անել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին։

Բայց իրավիճակի ողբերգականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը՝ իր կարծիքով՝ նման խորամանկությամբ չոր դուրս գալով իրավիճակից, միեւնույն ժամանակ խոստովանում է, որ ինքը Հայաստանում այլեւս իշխանություն չունի։ Երկրի ղեկավարը, որին կարող են «սխալ զեկուցել» պետության զինանոցում առկա ամենահզոր զենքի օգտագործման մասին, հասկանալիորեն, այլեւս չի տիրապետում իշխանությանը։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը՝ ռուսական կողմի առաջ արդարանալու համար զոհաբերելով Հայաստանի զինված ուժերին, խոստովանում է սեփական անիշխանության, իրավիճակին չտիրապետելու մասին։
Նիկոլ Փաշինյանն իր իշխանության շուրջ երեք տարիների ընթացքում հետեւողականորեն կազմաքանդել է պետությունն ու պետականությունը, պետական կառավարման բոլոր համակարգերը։ 44-օրյա պատերազմի միջոցով նա կարողացավ մեծագույն հարված հասցնել նաեւ Հայաստանի ամենակայացած համակարգին՝ բանակին։

Բայց նա դրանով չի սահմանափակվում եւ պատերազմից հետո էլ շարունակում է բանակը հեղինակազրկելու իր հակապետական քայլերը։

Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել բանակին, բոլոր նրանց, ովքեր դեռեւս փորձում են փրկել պետության ու պետականության վերջին մնացորդները։ Նրա հաղթանակն այդ պատերազմում նշանակելու է Հայաստանի պետականության վերջնական կորուստ՝ ամբողջացնելով Ադրբեջանի՝ 44-օրյա պատերազմում տարած հաղթանակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1205 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am