Նիկոլ Փաշինյան․ սգո թափորի զվարթ առաջնորդը

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանում տեղի ունեցող գործընթացները քաղաքականության տրամաբանությամբ վերլուծելու ու հասկանալու բոլոր փորձերն ի սկզբանե դատապարտված են, քանի որ այդ գործընթացների հիմնական գեներացնողը՝ Նիկոլ Փաշինյանը, առաջնորդվում է ամենեւին ոչ քաղաքական դրդապատճառներով։

Կատարվողի խորքային պատճառները խիստ անձնական են եւ պայմանավորված են առաջին հերթին ու առավելապես՝ Նիկոլ Փաշինյանի անձնական որակներով կամ դրանց բացակայությամբ, աշխարհայացքով կամ դրա բացակայությամբ, արժեքային համակարգով կամ դրա բացակայությամբ։ Ինչպես իր իշխանության շուրջ երեք տարիներին, այնպես էլ դրանից շատ առաջ նա իր գործունեությամբ ցույց է տվել, որ առաջնորդվում է «նպատակն արդարացնում է միջոցները» հակահումանիստական սկզբունքով։ Տարիներ շարունակ նրա համար գերնպատակ է եղել իշխանության հասնելը, եւ այդ ճանապարհին նա կանգ չի առել ոչնչի, առանց բացառության, ոչնչի առաջ։


Հիմա գերնպատակը իշխանության պահպանումն է, եւ իր տեսակի հանգույն՝ նա կրկին կանգ չի առնում ու կանգ չի առնելու ոչնչի առջեւ։ Նա դա ապացուցում է ամեն օր․ պե՞տք է հանուն սեփական արկածախնդիր հայտարարության արդարացման՝ զոհաբերել բանակի հեղինակությունը՝ նա պատրաստ է դրան, անհրաժե՞շտ է հանուն իշխանության ուժի ցուցադրության՝ գործի դնել հանրապետության ողջ վարչական ռեսուրսը ու բոլոր հնարավոր մեթոդներով լցնել Հանրապետության հրապարակը՝ ստեղծելով քաղաքացիական բախման մեծագույն վտանգ՝ ոչ մի խնդիր, Նիկոլ Փաշինյանը պատրաստ է նաեւ դրան:

Պե՞տք է՝ նա պատրաստ է անգամ ձայնով լացել հրապարակում՝ հուզված ղեկավարի բեմականացված կերպարի մեջ մտնելու համար, ու եթե պետք է նաեւ, նա պատրաստ է իբրեւ թե Մարտի 1-ի զոհերի ոգեկոչմանը նվիրված, այսինքն՝ սգո երթն առաջնորդել ղալմաղալի ու գոռգոռոցի ներքո, ինչպես արդեն մեկ անգամ արել է Եռաբլուր այցելելիս։

Խնդիրն այն է, որ, երբ մարդը հանուն սեփական մտասեւեռման՝ միջոցների մեջ խտրություն չի դնում, նրա համար գոյություն չեն ունենում անկարելի միջոցներ։ Եվ եթե վաղը հանուն իր իշխանության պահպանման պետք լինի նաեւ քաղաքացիների արյուն հեղել, Նիկոլ Փաշինյանը կգնա դրան՝ առանց մի վայրկյան անգամ վարանելու։

Միջոցների մեջ խտրություն չդնելու մոլուցքը կարող է հասցնել անգամ ամենաաներեւակայելի թվացող քայլերի։ Եվ եթե, օրինակ, հանուն սեփական իշխանության պահպանման, ասենք, Թուրքիայից կամ Ադրբեջանից օգնություն խնդրելու հնարավորությունն այսօր թվում է ֆանտաստիկայի ժանրից, ապա հաջորդ պահին դա կարող է դառնալ իրականություն։

Հայաստանում այսօր ստեղծված գերպայթյունավտանգ իրավիճակն իրականում ոչ թե քաղաքական, այլ խիստ անձնային դրդապատճառներ ունի։ Հայաստանը գործնականում պատանդ է դարձել մեկ մարդու քմահաճույքներին ու կամակորությանը, ով ընդհուպ մտագարության աստիճանի պատրաստ է ամեն ինչի՝ իշխանությունը պահպանելու համար։

Իր քաղաքական կարիերան Նիկոլը սկսել է «մեկ մարդու» ֆենոմենի շահարկմամբ։ Նա սկզբում փորձում էր հրապարակները լցնել «1+1+1+…» կարգախոսով, ապա դեռեւս կիսադատարկ փողոցներում ներբողում էր՝ «եւ այդ մեկ մարդը դու ես»։ Իրականում նա ենթագիտակցորեն բոլոր ժամանակներում ամեն ինչ իսկապես կառուցել է «մեկ մարդու» առանցքի շուրջ, բայց այդ մեկ մարդը եղել է եւ կա ինքը։

Հայաստանը գտնվում է մեկ մարդու գերության մեջ, ով հանուն սեփական անձի՝ պատրաստ է զոհել, առանց բացառության, բոլորին ու ամեն ինչ։

Այդ մեկ մարդու անունը Նիկոլ Փաշինյան է։

Եվ իրավիճակի ողբերգականությունը նաեւ այն է, որ կա՛մ Հայաստանը կազատագրվի այդ մեկ մարդու գերությունից, կա՛մ կազատագրվի Հայաստանն ընդհանրապես՝ բառի ոչ այնքան փոխաբերական, որքան ուղիղ իմաստով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 907 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am