ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի հանձնաժողովում CalPERS և CalSTRS ներդրումային հիմնադրամներին Թուրքիայուն նոր ներդրումներ կատարելու արգելք սահմանող օրենքի նախագիծ է ընդունվել:
Ըստ թուրքական «businessht.com.tr» լրատվական կայքի՝ հանձնաժողովում միաձայն ընդունված նախագիծն օրենքի ուժ կստանա խորհրդարանի լիագումար նիստում կազմակերպվելիք քվեարկությունից հետո:
Նշվում է, որ օրինագիծը բացի նոր ներդրումների արգելքից, նախատեսում է նաև արդեն իսկ այդ հիմնադրամների կողմից Թուրքիայում կատարված 500 մլն դոլարի ներդրումների փոխանցում 6 ամսվա ընթացքում:
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ օրենքի նախագիծը նահանգի խորհրդանի օրակարգ է բերվել հայկական լոբբիի ակտիվ աշխատանքի շնորհիվ: Օրինագծի հեղինակն էլ նահանգային խորհրդարանի հայ պատգամավոր Ադրին Նազարյանն է:
Աղբյուր` Ermenihaber.am
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը