Լոնդոնի ահաբեկչությունն իրականացրած երրորդ անձի անունը հայտնի է
Բրիտանական ոստիկանությունը հրապարակեց անցած շաբաթավերջին Լոնդոնում ահաբեկչական հարձակում գործած երրորդ անձի անունը՝ 22-ամյա Յուսեֆ Զագբա: Յուսեֆ Զագբայի մայրը իտալուհի է, հայրը՝ մարոկացի: Ավելի վաղ Սքոթլանդ Յարդը հայտնել էր երկու հարձակվողների անունները՝ Պակիստանում ծնված 27-ամյա Քուրամ Շազադ Բաթ, ով բրիտանական քաղաքացիություն ուներ և ընտանիքի հետ բնակվում էր Լոնդոնում, և 30-ամյա Ռաշիդ Ռեդուան, ով Լիբիայից կամ Մարոկոյից էր:
