Քաթարի շուրջ իրավիճակի և ՕՊԵԿ-ի համաձայնագրին սպառնացող վտանգի պատճառով նախթի գներն իջնում են
Reuters գործակալությունը հայտնում է,որ երեքշաբթի առավոտից նավթի համաշխարհային գները նվազում են՝ Քաթարի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ նավթի արդյունահանման սահմանափակման մասին Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) համաձայնագրի պահպանման վերաբերյալ մտավախությունների պատճառով: Այդ մասին վկայում են աճուրդների տվյալները: Brent ապրանքանիշի նավթի մեկ բարելի գինը նվազել է 10 ցենտով՝ հասնելով 49,37 դոլարի: Այն մոտ 8 տոկոսի անկում է գրանցել մայիսի 25-ի համեմատ, երբ նավթի արդյունահանումը կրճատելու վերաբերյալ ՕՊԵԿ-ի քաղաքականությունը որոշվել է երկարաձգել մինչև 2018 թվականի առաջին եռամսյակը:
