«Սիրիական ժողովրդավարական ուժերը» մտել են Ռաքքա
РИА Новости-ն՝ հղում անելով France Press-ին հայտնում է,որ «Սիրիական ժողովրդավարական ուժեր» ընդդիմադիր դաշինքը «Իսլամական պետության» խմբավորման ահաբեկիչների մայրաքաղաք՝ Ռաքքա է մտել, Դաշինքի անդամները Ռաքքա են մտել արևելքից։ Հիշեցնենք, որ ահաբեկիչների ոչ պաշտոնական մայրաքաղաքը՝ Ռաքքան, նրանց կողմից վերահսկվում է 2013 թվականից։
