Աֆղան Մուխթարլին կմնա կալանքի տակ
Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր անփոփոխ թողեց լրագրող Աֆղան Մուխթարլիի խափանման միջոց կալանքը։ Մայիսի 29-ին Թբիլիսիում առևանգված, ապա Բաքվի բանտում հայտնված ադրբեջանցի լրագրողը մեղադրվում է մի շարք հանցանքներում՝ մաքսանենգության, օրինազանցության ու իրավապահներին դիմադրություն ցույց տալու մեջ։ Ինչպես հայտնում է «Թուրան» գործակալությունը, Մուխթարլիի գործը փոխանցվել է Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով քննչական վարչություն։ Լրագրողը հերքում է այդ մեղադրանքները։
