Սեյրան Օհանյանը խախտեց լռությունը․ Խորհրդարանից դուրս զարգացումները կարող են բերել ֆորս մաժորի. «Ազատության»

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մնում է քաղաքականության մեջ, պայքարելու է իշխանափոխության համար։ Նա նաև չի բացառում, որ խորհրդարանից դուրս զարգացումները կարող են բերել ֆորս մաժորի:
«Նախ և առաջ ասեմ՝ ես այս ժամանակահատվածում Հայաստանում եմ եղել: Մի քանի օրով ես դուրս եմ եկել Հայաստանից: Լրատվամիջոցներում արծարծվող այն կեղծ տեղեկությունները, որ ես Հայաստանում չեմ, դրսում եմ, աշխատանքի են նշանակել և այլն, և այլն, ճիշտ չէ, նաև անընդունելի է: Որովհետև ես երկար տարիներ ծառայել եմ իմ հայրենիքին, 38 տարի ծառայել եմ իմ հայրենիքին, այստեղ եմ անցկացրել իմ ամբողջ կյանքը: Եվ ես շարունակելու եմ իմ գործունեությունը իմ հայրենիքին ծառայելու համար: Մեթոդները, ձևերը, սկզբունքները որոշում ընդունելուց հետո, իհարկե, կներկայացնեմ հանրությանը», - «Ազատության» հետ հարցազրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարարը: Հայտարարելով, որ մնալու է քաղաքականության մեջ՝ Օհանյանը շարունակեց․ - «Այսօր քաղաքականության մեջ են բոլորը: Այսօր Հայաստանի Հանրապետության ապագայի մասին, նրա անվտանգության, զարգացման մասին մտածող յուրաքանչյուր կարող ուժ, խելացի ուժ, չի կարող իրեն դուրս պահել այն իրողություններից, որ տեղի են ունենում Հայաստանում և Հայաստանի շուրջը»: Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքներով Ազգային ժողովով չանցած «Օհանյան - Րաֆֆի - Օսկանյան» դաշինիքի ղեկավարի խոսքով, ներկայիս խորհրդարանը «չի արտացոլում ժողովրդի կամքը»․ - «Խորհրդարանից դուրս են այսօր քաղաքական շատ ուժեր, և, անկասկած, նրանք պետք է և՛ խորհրդարանին, և՛ այսօրվա իշխանություններին լսելի դարձնեն մեր ժողովրդի ամբողջ ձայնը: Եվ այդ առումով ես չեմ բացառում, որ խորհրդարանից դուրս էլ զարգացումներ կձևավորվեն, և խորհրդարանից դուրս զարգացումները կարող են բերել, ինչու չէ, նաև ֆորսմաժորային իրավիճակի, որովհետև ստեղծվել է մի այնպիսի քաղաքական համակարգ, որը, կարելի է ասել, որ ամենաապաքաղաքականացված խորհրդարանի ներկայությունն է ապահովել Հայաստանի Հանրապետությունում: Որովհետև մեծ հարգանք տածելով շատ-շատ գործիչների, շատ-շատ գործարարներին [նկատմամբ], այնուամենայնիվ, նրանք մեր ժողովրդի իսկական շահերը խորհրդարանում չեն արտահայտում: Եվ այդ առումով, եթե ժողովրդի ձայնը լսելի չլինի, ապա ես կարծում եմ, որ ժողովուրդը իր ձայնը պետք է լսելի դարձնի իշխանությունների համար»:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am