Ամուսնուս չեն ձերբակալել, նա տղայիս հետ Երեւան է գնացել. դատավորի կին.hraparak.am

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր ձերբակալվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը: Վանիկ Վարդանյանի կինը՝ տիկին Սուսաննան մեզ ասաց, որ իր ամուսնուն չեն ձերբակալել. «Կներեք ձեր հարցերին չենք կարող պատասխանել, իմ ամուսնուն չեն ձերբակալել, նա տղայիս հետ առավոտյան Երեւան է գնացել, ուրիշ բան չունենք ասելու»: Լրատվամիջոցները գրում են ձերբակալության մասին, միթե դո̉ւք տեղյակ չեք, մեր այս հարցին տիկին Սուսաննան պատասխանեց. «Այս պահին ոչինչ չենք կարող ասել, կներեք»: Նշենք, որ  Վանիկ Վարդանյանը ծնվել է 1953 թվականին Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում, ընդամենը մեկ տարուց պետք է թոշակի գնար։ 1973 թվականից մինչև 1975 թվականը ծառայել է ԽՍՀՄ բանակում։ 1975 թվականից մինչև 1981 թվականը սովորել ԵՊՀ իրավաբանական ‎ֆակուլտետի հեռակա բաժնում։ 1982 թվականից ծառայության է անցել ՀՀ Ոստիկանության համակարգում` նշանակվելով Հրազդանի ՆԳ բաժնի տեղամասային տեսուչի պաշտոնում։ 1991 թվականին նշանակվել է Հրազդանի ՆԳ բաժնի քննչական բաժանմունքի քննիչ, 1992 թվականին՝ նույն բաժնի ավագ քննիչ, իսկ 2006 թվականին՝ ՀՀ Ոստիկանության ՔԳՎ ենթակա ստորաբաժանումների Կոտայքի մարզի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ։ 2008 թվականից մինչ օրս աշխատում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Նա ամուսնացած է, ունի երկու երեխա։

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am