Առաջիկա օրերին Գերմանիան դուրս կբերի իր զինծառայողներին թուրքական «Ինջիրլիքից»
Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ արդեն առաջիկա օրերին Գերմանիան դուրս կբերի իր զինծառայողներին թուրքական «Ինջիրլիք» ռազմաբազայի տարածքից: Այս մասին գրում է թուրքական Anahaber կայքը: Գերմանիայի խորհրդարանը համապատասխան որոշումը կստորագրի հունիսի 19-ին: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է «հրաժեշտ տալ» Գերմանիային, եթե Բեռլինը որոշի հետ կանչել իր զինվորականներին «Ինջիրլիք» թուրքական ռազմաբազայից:
