Արմեն Աբազյանը գիշեր-ցերեկ Օնիկ Գասպարյանին է հսկում

 Հրապարակ օրաթերթը գրում է. 

Մեր տեղեկություններով, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին Նիկոլ Փաշինյանն ազատել է իր բոլոր գործառույթներից եւ գործուղել Զինված Ուժերի Գլխավոր շտաբ՝ Օնիկ Գասպարյանին հսկելու, որ նա որեւէ քայլ չկատարի։ Իշխանությունը մեծ վախ ունի, որ բանակը, այնուամենայնիվ, խոսքից գործողությունների կանցնի եւ վարչապետին կհեռացնի պաշտոնից, ուստի բոլոր հնարավոր միջոցներով փորձում են սահմանափակել ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գործողությունները։ Եւ Արմեն Աբազյանն այս օրերին ուղղակի ապրում է Գասպարյանի կաբինետում։

Բայց անգործ նստած չեն նաեւ մյուսները՝ Վաղարշակ Հարությունյան, Անդրանիկ Քոչարյան, Սասուն Միքայելյան, որոնք 24 ժամյա ռեժիմով համոզում են Նիկոլ Փաշինյանին հրաժարական չտալ եւ վստահեցնում են, որ իրավիճակն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ է՝ բանակից որեւէ վտանգ պետք չէ սպասել։ Համոզում են, որ Օնիկ Գասպարյանի հետ են միայն հայտարարությունը ստորագրած 41 զինվորականները, իսկ բանակն ամբողջությամբ պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին եւ ենթարկվում է Վաղարշակ Հարությունյանին։


Իրականում բանակը մեկ մարդու նման ենթարկվում է Օնիկ Գասպարյանին եւ կորպուսների հրամանատարներին ու անգամ պաշտպանության նախարարության ադմինիստրատիվ շենքում Վաղարշակ Հարությունյանը ազդեցություն չունի։ Անդրանիկ Քոչարյանից, կոպիտ ասած, բանակում զզվում են, իսկ Սասուն Միքայելյանի հանդեպ այս պատերազմից հետո հարգանքը վերացել է անգամ իր ղեկավարած ԵԿՄ կառույցում։ Եւ բանակում բոլորը հասկանում են, որ այս մարդկանց համար կարեւորը ոչ թե երկրի ճակատագիրն է, այլ իրենց կերակրամանը, որի պաշտպանության համար պատրաստ են ամեն ինչի։

դիտվել է 1529 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am