Դա ո՛չ Նիկոլի հոր փողն է, ո՛չ էլ Աննայի օժիտը․ Կարեն Վրթանեսյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հանրահավաքից տուն գնալով` նստել ու զարգացրել է իր ելույթի` բանակին առնչվող մասը, ներկա­յացնելով, որ բանակին հաց է տվել, ջուր, աշխատավարձ է բարձրացրել: «2019 թ. հունիսի 1-ից հայոց բա­նակի զինծառայողների ամսական մաքուր աշխատավարձը բարձրացել է` համաձայն հետևյալ ցանկի․


– Գնդի հրամանատար – 22 հազար դրամ, 4.6 տոկոս:

– Գնդի հրամ, տեղակալ – 51 հա­զար դրամ, 12.7 տոկոս:

-Գումարտակի հրամանատար – 88 հազար դրամ, 23 տոկոս:

-Վաշտի հրամանատար – 97 հա­զար դրամ, 32.6 տոկոս:

-Դասակի հրամանատար – 72 հա­զար դրամ, 26.2 տոկոս:

-Ավագ ենթասպա – 38 հազար դրամ, 18 տոկոս:

-Շարքային պայմանագրային – 23 հազար դրամ, 13.7 տոկոս:

-Սերժանտ պայմանագրային (դա­սընթաց անցած) – 49 հազար դրամ, 22 տոկոս»:


«Razminfo» կայքի գլխավոր խմբագիր Կարեն Վրթանեսյանը Նիկոլ Փաշինյանին հերքում է 3 առումով, փաստական, իրավական և բարոյա­կան:

Փաստական, նախ, ըստ ռազմա­կան փորձագետի, ավագ սպայա­կազմի համար սրանք չնչին գումարներ են, միջին սպայակազմի համար` միջին բարձրացումներ: «Բացի այդ, երբ խոսում է 2019 թ. բարձրացումների մա­սին, ապա պետք է նկատի ունենալ, որ դա արվել է նրանց մի մասին կրճա­տելու հաշվին: Եթե հիշում եք` Մովսես Հակոբյանն էլ իր ասուլիսում հայտնեց, որ այդ օպերատիվ օղակում ահագին մարդ էին կրճատել: Եվ եթե հիշում եք` ասում էր, որ Նիկոլի իշխանության տարիներին մեր մարտական մասը կրճատվել է: Փոխարենը, ավելացել են կաբինետային ինչ-որ աշխատողներ: Պարկետային զորքեր»,- ասում է Վրթանեսյանը: Այսինքն` այդ աշխա­տավարձերի իբրև թե ավելացումը եղել է ինչ-որ մարդկանց կրճատե­լու հաշվին, ինչն էլ նշանակում է, որ դա արվել է մեր մարտունակության կրճատման հաշվին:


Երկրորդ. Կարեն Վրթանեսյանը հարցնում է` այսօր բազմաթիվ զոհված պայմանագրայինների, սպա­ների ու զինվորների ընտանիքները չեն կարողանում ստանալ օրենքով հասա­նելիք ապահովագրությունն ու ամսա­կան վճարները: Ուղղակի չեն կարողանում ստանալ. 2-3 երեխա ունեցող ընտանիքները զրկված են ապրուստի միջոցից: Իսկ ի՞նչն է պատճառը: Վրթանեսյանն ի պատասխան ասում է, որ նախ գումարների սղությունն է պատճառը, և երկրորդ` նորմալ չեն զբաղվում:

«Օրինակ` ՊՆ-ից ԿԲ ցուցակներն ուղարկում են, ասենք, 2 ամիս ուշացմամբ: Բայց դրանք օրեր են, չէ՞, էդ էրեխեքը պետք է հաց ուտեն, շոր հագնեն, կոմունալ ծախսե­րի համար վճարեն: Մարդիկ կան, որ հոկտեմբերին են զոհվել, նոյեմբերին, հուղարկավորվել են դեռ նոյեմբերին, առայսօր գումար չեն ստացել»: «Ու այս ֆոնին խոսել, որ 2019 թ. աշխա­տավարձեր… չգիտեմ ինչ, ուղղակի անբարոյականություն է»,-ավելացրեց Վրթանեսյանը:

Եվս մի բան. հենց հիմա բանա­կում կրճատումներ են, և բազմաթիվ բողոքներ կան` կապված փոխհա­տուցումների վճարման կարգի հետ, ինչի արդյունքում բազմաթիվ շահա­ռուներ շատ ավելի քիչ գումար են ստացել, քան սովորաբար ստանում էին:

Իրավական կամ պետական կողմը, փորձագետն ասում է. «Դա ո`չ Նիկոլի հոր փողն է, ո`չ էլ Նիկոլի կնոջ օժիտի փողն է: Դա իմ, Ձեր ու Հայաստանի Հանրապետության քա­ղաքացիների վճարած հարկերն են: Ի դեպ, այս տարվա փետրվարից աճել են հիմնադրամին վճարումերը: Եվ դա երեսով տալը քաղաքական առումով է անբարոյականություն: Զինծառայո­ղը ծառայում է ոչ թե Նիկոլ Փաշինյանի համար, այլ ՀՀ անվտանգության համար, Հայաստան պետության համար, ստանում է աշխատավարձ պետբյուջեից, ոչ թե Նիկոլի անձնա­կան հաշվից»»:

դիտվել է 1117 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am