Լարված իրավիճակ՝ «Ֆիրդուսիում». Առևտրականները հրաժարվում են լքել տոնավաճառը (Տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախօրեին անդրադարձել էր Ֆիրդուսի փողոցում գործող շուկայի առևտրականների հետագա գործնեությանը՝ նշելով, թե առաջիկայում այդտեղ շինարարական աշխատանքներ են իրականացվելու, հետևաբար, տոնավաճառի առևտրականներին պետք է տեղափոխել մայրաքաղաքում գործող այլ տոնավաճառներ ու շուկաներ։ «Ֆիրդուսիի» առևտրականները, սակայն, հրաժարվում են առաջարկվող պայմաններից։ «Վարկերի տակ ենք, ապրանքը բերել, լցրել ենք, սեզոնային ապրանք ա, ո՞նց իրացնենք», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին առևտրականները։ Վերջիններս նշում են նաև, թե չեն պատրաստվում այլ առևտրի կենտրոններ տեղափոխվել, քանի որ նման տեղերում արդեն եղել են, և դարձյալ հետ են եկել «Ֆիրդուսի»։ «Շարժ չկա, հաճախորդ չկա, գնանք ի՞նչ անենք։ Ստեղ գոնե մեր հաճախորդներն ունենք, ապրանքը էժան է, շատ թե քիչ առևտուր կա։ Բացի դա էլ, ամբողջ ձմեռ սառնամանիքին կանգնել ենք, որ գոնե էս սեզոնին առևտուր լինի, էդ էլ տեղից հանում են։ Ո՞վ է բերելու մեր վարկերը փակի», - ասացին առևտրականները։ Մինչ վերջիններս դժգոհում էին առաջարկվող պայմաններից և ասում, թե դուրս կգան բողոքի՝ խնդրելով գոնե մինչև տարեվերջ իրենց ժամանակ տրամադրեն, որ կարողանան առկա ապրանքն իրացնել, «Ֆիրդուսի» տոնավաճառ եկավ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը։ Նա ասաց, թե մեկ շաբաթ պայմանական ժամանակ են տրամադրում, որպեսզի գույքագրում անեն և պատրաստվեն տեղափոխվելուն։ «Մայրաքաղաքում բազմաթիվ այլ շուկաներ կան, ես որևէ մեկի անունը չեմ տալիս, որտեղ ուզում եք, այնտեղ էլ գնացեք, պայմանները մենք արդեն առաջարկել ենք, մի քանի ամիս տարածքի վարձ չեք մուծի», - առևտրականներին ասաց Դավիթ Օհանյանը։ Առևտրականները համաձայն չէին Դավիթ Օհանյանի առաջարկած պայմանների հետ։

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am