Կատարը երկխոսությամբ կկարգավորի տարաձայնություններն այլ երկրների հետ
«Երկրի իշխանությունները չեն պատրաստվում սրել հարաբերությունները երկրների հետ, որոնք հայտարարել են Դոհայի հետ դիվանագիտական կապերի խզման մասին։ Կատարն իր կողմից չի ընդունի միջոցառումներ՝ ուղղված իրավիճակի սրացմանը, քանի որ կարծում է, որ նման խնդիրները եղբայրական պետությունների միջև պետք է լուծվեն բանակցային սեղանի շուրջ»,-Al Jazeera-ի փոխանցմամբ հայտարարել է Կատարի արտգործնախարար Մուհամմադ Աբդերահման Ալ Թանին: Կատարի հետ որոշ արաբական երկրների դիվանագիտական հարաբերությունների խզումն ազդեցություն չի ունենա Կատարում առօրյա կյանքի վրա,ասել է նա: Ալ Թանին հավելել է, որ իր երկիրը մտադիր է կարգավորել ծագած տարաձայնությունները երկխոսության ճանապարհով։
