Հովհաննես Հովսեփյանը հանդիպել է Ֆիրդուսի դժգոհ բնակիչների հետ. խնդիրը կլուծվի մեկ ամսում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ ՀՀ Նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը հանդիպում է ունեցել Ֆիրդուսի և Գլխավոր պողոտայի իրացման գործընթացում դեռևս դժգոհ մնացած քաղաքացիների հետ։ ՀՀ Նախագահի վերահսկողության ծառայության ղեկավարը շահառուներին մանրամասն իրազեկել է իրացման գործընթացի մանրամասները։ Մասնավորապես, Ֆիրդուսի և Գլխավոր պողոտայում 2015 թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ առկա էին 154 ժամկետանց պայմանագրեր, որոնցով առկա պարտավորությունները կազմում էին 13.440 քմ բնակարանների հատկացում՝ Երևանի գինու գործարանին հարող թաղամասում և Ֆիրդուսի թաղամասում կառուցվելիք շենքերից: Կառավարության օժանդակությամբ «Սիթի Սենտր Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն 2015 թվականի տարեվերջին 154 ժամկետանց պայմանագրերից սպասարկել է 1.953 քմ բնակարանների հատկացման պարտավորություն` թվով 38 ընտանիքների նկատմամբ: Կառավարության օժանդակությամբ 2016 թվականի հունիսից սկսած «Սիթի Սենտր Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն այլ կառուցապատողից փոխանակության հիմունքներով ձեռք բերեց բնակարաններ Երևանի քաղաքում տարբեր նորակառույց շենքերից: Ձեռքբերված, ինչպես նաև «Գլենդել Հիլզի» խմբում առկա ավարտված շենքերի բնակարաններով, գտնվելու վայրերից ելնելով գործակիցներ կիրառելով, մինչ 01.06.2017 թվականը «Սիթի Սենտր Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն սպասարկել է 8.065 քմ բնակարանների հատկացման պարտավորություն՝ 84 ընտանիքների նկատմամբ: Այս պահի դրությամբ 12 շահառուներ գտնվում են բնակարանների ընտրության և պայմանագրերի կնքման գործընթացում: Ընդհանուր առմամբ, 154 շահառուներից այսօր առկա են 20 չբավարարված շահառուներ, ովքեր դժգոհ են առաջարկվող շենքերի տեղակայման վայրերից, բնակարանների վերանորոգման վիճակից և հետագայում հատկացվելիք շենքերում գործող սպասարկման վճարներից՝ պահանջելով գումարային փոխհատուցումներ: Հովհաննես Հովսեփյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ ՀՀ Նախագահից հանձնարարություն է ստացել ամենօրյա ռեժիմով վերահսկել, որպեսզի կառավարության համապատասխան գերատեսչություններն օր առաջ ավարտեն իրենց պարտավորությունների կատարումն այս ծրագրի ավարտման ուղղությամբ և վստահություն է հայտնել, որ քաղաքացիների բարձրացրած հարցերը մեկ ամսվա ընթացքում լուծում կստանան:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am