Պայթյուն Քաբուլում
ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով TOLO News-ը հայտնում է,որ Քաբուլում պայթյուն է որոտացել. թենիսի մարզադաշտի վրա հրթիռ է ընկել: Զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ չկան: Աֆղանստանի մայրաքաղաքում ընթանում է «Քաբուլի գործընթացը» գագաթնաժողովը: Քննարկվում է երկրում իրավիճակի պատասխանատվությունն աստիճանաբար Աֆղանստանի կառավարությանը փոխանցելու հարցը:
