Խոշոր հրդեհ Արջահովիտ գյուղում. ժամանել են մեծ թվով հրշեջներ/տեսաշար/

Այսօր՝ հունիսի 6-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջահովիտ գյուղում փայտեր տնակներ են այրվում և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 3 մարտական հաշվարկով՝ ջոկատի պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ։ Հրշեջներն ու գյուղացիները, որոնց հետ էր նաև գյուղապետ Մհեր Մինասյանը, կարողացել են նախ կանխել կրակի տարածումը, այնուհետև մարել այն։ Տնակներից և ավտոտնակներից մեկն ամբողջովին այրվել է՝ վերածվելով մոխրակույտի, իսկ մեկ տնակ էլ՝ մասամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Լոռու մարզային փրկարարական վարչության ծառայողները՝ վարչության պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Թե ինչն է եղել կրակի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բարեբախտաբար, հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վագոն-տնակում, որն ամբողջովին վերածվել է մոխրակույտի՝ իր ողջ գույքով, բնակվում են 8 հոգի, որոնցից մեկն էլ կույր է։ Դեպքի մասին տեղեկացել է Ազգային ժողովի պատգամավոր Արկադի Համբարձումյանը, ում հանձնարարությամբ դեպքի վայր է ժամանել իր օգնական Ալիկ Սարգսյանը, ով տեղում իրավիճակին ծանոթանալով՝ հեռախոսով տեղեկացրեց պատգամավորին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պատգամավորը, իմանալով, որ սոցիալապես անապահովներ են ու բազմազավակ ընտանիք, պատրաստակամություն է հայտնել օգնության ձեռք մեկնել ընտանիքին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am