Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չորձեց համոզել ղարաբաղյան կողմին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե արցախցիների համար անընդունելի են ԼՂ խնդրի կարգավորման և՛ Մադրիդյան, և՛ Կազանյան փաստաթղթերը: Նկատենք, որ այս փաստաթղթերի հիմքում դրված սկզբունքները նոր չեն, այլ դրանց շուրջ բանակցությունները եղել են դեռ 90-ականների սկզբից սկսած: Բանակցությունների հիմնական էությունն էլ հետեւյալն է. «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց, զուգորդված անվտանգության միջազգային երաշխիքներով»: Անցած տարիների ընթացքում թեև փոփոխվել ու լրացվել են որոշ դետալներ, բայց հակամարտության կարգավորման ընդհանուր սկզբունքները մնացել են նույնը: Արցախի իշխանություններն էլ դեռ 90-ականներից իրենց անհամաձայնությունն են հայտնել բանակցային սեղանին դրված փաստաթղթի վերաբերյալ: Ու հետաքրքիր է՝ ինչպե՞ս է լուծվելու այս դիլեման, եթե Ղարաբաղը միշտ դեմ է քննարկվող տարբերակին: Այստեղ նաեւ հարց է առաջանում՝ եթե Սերժ Սարգսյանը, որ հայտարարել էր դեռ 2011թ. Կազանում փաստաթուղթը ստորագրելու պատրաստակամության մասին, համոզված է, որ բանակցային սեղանին գտնվող փաստաթուղթը հայանպաստ է, խնդրի լուծման ճիշտ ճանապարհն է, ինչո՞ւ այս ընթացքում չի փորձել համոզել ղարաբաղյան կողմին: Իսկ եթե փորձել է, ապա Արցախի կառավարության ղեկավարի հայտարարություններից տպավորություն է, որ Սերժ Սարգսյանին դա չի հաջողվել: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Սերժ Սարգսյանի խոսնակից պարզել՝ արդյո՞ք նա շարունակում է խնդրի լուծման շուրջ բանակցությունները այս փաստաթղթերի հիման վրա: Սակայն մեր հարցումը, ինչպես միշտ, մնաց անպատասխան»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am