Փաշինյանն ինքն իրեն է հակասում... բացարձակ անգրագետ է. Եվսեև

«Եթե Ռուսաստանը վատ սպառազինություն է տրամադրում, ապա ինչո՞ւ են ռուսական զորքերն ուղարկվում հսկելու սահմանը Ադրբեջանի Հանրապետությունից Սյունիքի մարզում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով նախօրեին Նիկոլ Փաշինյանի՝ Արցախյան պատերազմում ռուսական «Իսկանդեր» համակարգի անհաջող կիրառման մասին աղմկահարույց դիտարկումներին:

Հիշեցնենք, որ Փաշինյանը, մասնավորապես, անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կրակել, ասել է՝ իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել, կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով: «80-ականների զե՞նք էր գուցե»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Վլադիմիր Եվսեևն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը թույլ է պատկերացնում «Իսկանդեր» հրթիռային համակարգերի տեխնիկական բնութագիրը, այն արտահայտությունը, որը հնչել է, բացարձակ անգրագետ է, «Իսկանդերը» չի կարող պայթել 10 %-ով: Նրա խոսքով, հրթիռներն ունեն մարտագլխիկներ, հրթիռը չի պայթում, հրթիռն արձակվում է ստարտով, իսկ անհաջող ստարտի դեպքում իսկապես պայթում է, խոսք կարող է գնալ միայն այն մասին, որ մարտագլխիկը չպայթի: Իսկ պնդելու համար, նրա կարծիքով, որ հրթիռների մարտագլխիկները պայթել են 10 տոկոսով, հարկավոր էր գոնե դրանք արձակել:

«Թող նա հաստատի գոնե մեկ արձակում «Իսկանդերի»՝ ԼՂ-ում երկրորդ պատերազմի ընթացքում: Իմ տվյալներով՝ այդ փուլում որևէ արձակում չի եղել: Մարդը, ով խոսում է այդ մասին, գաղափար չունի խնդրի տեխնիկական կողմի մասին, որպեսզի հայտարարի 10 %-ի մասին, պետք է լիներ հրթիռների մասսայական արձակում, այլապես ինչպե՞ս ենք ստանում 10 տոկոս: Այդ 10 տոկոսը որքա՞ն արձակումից է ստացվել: 10 տոկոս կարելի է ստանալ 10 հրթիռ արձակելու դեպքում, ամենաքիչը 5 արձակում պետք է անել՝ 10 տոկոս ստանալու համար:

Թող ամսաթվերը նշի՝ երբ են դրանք արձակվել, որտեղ են արձակվել, այդ դեպքում կարելի է հետաքննել: Իսկ հիմա այն, ինչ խոսում է, հիշեցնում է, որ նա փորձում է գտնել մեկին, ով մեղավոր է հայկական զորքերի պարտության մեջ ԼՂ-ում երկրորդ պատերազմի ընթացքում: Ավելի ճիշտ, այս հայտարարությունները պայմանավորված են ոչ թե «Իսկանդերի» տեխնիկական բնութագրով, այլ ՀՀ ներքաղաքական իրավիճակով, որտեղ նա վարչապետի պաշտոնում իրեն անինքնավստահ է զգում և նման կերպով փորձում է Արևմուտքի աջակցությունը ստանալ»,- նման պնդում արեց Եվսեևը:

Նա նաև արձանագրեց, որ վերջին տարիների ընթացքում հայ-ռուսական ռազմական համագործակցությունը թուլացել է, և դա է նաև հանգեցրել պարտության երկրորդ պատերազմում: Ռազմագետի որակմամբ՝ աբսուրդայինն այն է, որ ՀՀ ՊՆ ղեկավարը հայտարարում է ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի ուժեղացման անհրաժեշտության մասին, ենթադրաբար՝ հայ-ադրբեջանական սահմանին Սյունիքի հատվածում Ղարաբաղի կողմից պետք է ռուսական բատալյոն տեղակայվի, իսկ ՀՀ վարչապետը դրան հակասող հայտարարություն է անում:

«Այդ դեպքում ստացվում է, որ վարչապետը չի վերահսկում իր սեփական կառավարությունը, այդ դեպքում ի՞նչ վարչապետ է նա: Չեն կարող վարչապետի խոսքերը հակասել Պաշտպանության նախարարի խոսքերին, նրանք միմյանց հակասում են, քանի որ, եթե Ռուսաստանը վատ սպառազինություն է տրամադրում, ապա ինչո՞ւ են ռուսական զորքերն ուղարկվում հսկելու սահմանն Ադրբեջանի Հանրապետությունից Սյունիքի մարզում: Ինչո՞ւ: Ինչո՞ւ է դա արվում այդ դեպքում: Փաշինյանն ինքն իրեն է հակասում: Սա, ամենայն հավանականությամբ, սեփական կարգավիճակի հարցում անինքնավստահության հետևանք է, այլ կերպ հնարավոր չէ հասկանալ, քանի որ երբեք նման հայտարարություններ չեն արվել: Եվ երկրորդ՝ նման հայտարարությունները պետք է հիմնվեն լուրջ բազայի վրա»,- ասաց Եվսեևը՝ շարունակելով, որ, եթե Փաշինյանը ցանկանում է հետաքննել, պետք է տրամադրի տվյալներ՝ արձակման ամսաթվերի, մարտագլխիկների ընկնելու վայրերի, պետք է տրամադրի փաստական բոլոր տվյալները:

Եվսեևի կարծիքով, եթե նա դա չտրամադրի, ստացվում է, որ նա գիտակցաբար վնասում է հայ-ռուսական հարաբերություններին մի փուլում, երբ ՀՀ-ն գտնվում է Ադրբեջանի սուր ճնշման տակ: Նա, ըստ վերլուծաբանի, սպառնալիքի տակ է դնում սեփական պետության անվտանգությունը:

«Կարծում եմ՝ նման հայտարարությանը ոչինչ էլ չի հետևի, բարձրագոչ հայտարարություն է, որով նա փորձում է գոհացնել իր արևմտյան գործընկերներին՝ մասնավորապես, Մեծ Բրիտանիային ու ԱՄՆ-ին: Հարցի նման առաջադրումը վատթարացնում է ՀՀ անվտանգությունը»,- ասաց Եվսեևը: Նա չբացառեց նաև, որ Փաշինյանին սխալ տեղեկատվություն են տրամադրել, սակայն հակված է կարծելու, որ սա պարզապես բարձրագոչ հայտարարություն է՝ քաղաքական ենթատեքստով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 986 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am