Նիկոլի ինքնախոստովանական ցուցմունքն անխուսափելի է․ Իսկանդերի չպայթելու հետքերով

Արդեն երկրորդ օրն է հայկական և ռուսական մեդիայիում «պայթում է» Նիկոլ Փաշինյանի՝ Իսկանդերի վերաբերյալ արած հայտարարությունը, թե այն չի պայթել կամ պայթել է 10 տոկոսով։ Փաշինյանը նաև հռետորական հարց է հնչեցրել, թե միգուցե Իսկանդերը 80-ականների զենք է եղել։
ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ, գեներալ Տիրան Խաչատրյանը երկար ծիծաղել է լսելով հարցը, թե հնարավո՞ր է «Իսկանդերի» հրթիռը 10 տոկոս պայթի, ինչպես պնդում է Նիկոլ Փաշինյանը:
«Իհարկե՝ հնարավոր չէ... ո՞նց, «Իսկանդե՞րը»... Մեկ կրակո՞ցը... 10 տոկոսո՞վ... Կներեք սա լուրջ չէ(ծիծաղում է), չի կարելի նման բաներ խոսել, եզրահանգումներ անել: Չի կարելի առհասարակ հարցեր տալ այդ զինատեսակի մասին հեռախոսով և էդպես մակերեսորեն գնահատականներով եզրահանգումներ անել, լուրջ չէ: Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց դա հնարավոր չէ (նորից ծիծաղում է)։
Պարզապես կխնդրեմ չծավալել թեման ու այդ զինատեսակի մասին սխալ ընկալումներ չձևավորել»,-Yerevan.Today-ի հետ զրույցում ասել է Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալը:
«Комсомольская правда»-ին տված մեկնաբանության մեջ «Իսկանդեր»-ի մշակողներից ինժեներ-կոնստրուկտոր Վլադիմիր Կովալյովն անգրագիտություն և թերուսություն է անվանել Նիկոլ Փաշինյանի գնահատականը, թե Իսկանդերը չի պայթել կամ 10 տոկոսով է պայթել՝ հայտարարելով նաև, որ Փաշինյանը պետք է
«պատասխան տա ասածի համար»։

«Հրթիռային համակարգի վերաբերյալ այդքան լուրջ մեղադրանք ներկայացնել և միաժամանակ հրապարակավ խոստովանել, որ ինքը «չգիտի» հարցի էությունը՝ դա արժանավայել չէ և անգամ ոչ պարկեշտ քայլ է Հայաստանի վարչապետի համար։
Դե, իսկ նրա հայտարարությունը «80-ականների զենքի» մասին՝ դա արդեն դիլետանտության նշան է։ Ի՞նչ «80-ականների զենքի» մասին կարող է խոսք լինել, եթե անգամ ռուսական բանակն իր սպառազինությունը«Իսկանդեր»-ներով լրացնելն ավարտել է միայն 2019թ․-ի վերջին։ Իսկ Հայաստանը այդպիսի համալիրներ՝ արտահանվող տարբերակով, էլ ավելի շուտ է ստացել, չէ՞ որ մենք, ամեն դեպքում, դաշնակիցներ ենք»,-ասել է Կովալյովը։
Նա նշել է, որ ինքը տասնյակ անգամներ վկա է եղել համալիրի փորձարկմանը և ոչ մի դեպք չի հիշում, որ մարտագլխիկը չպայթի։ Իսկ որպեսզի նման բան պատահի, պետք է կամ առհասարակ մարտագլխիկը հանել հրթիռի վրայից, կամ համալիրի սպասարկումը վստահել դիլետանտներին։ Եվ այստեղ դեռ պետք է պարզել՝ արդյո՞ք թերուսները չեն սպասարկել «Իսկանդերը» ։
«Գիտե՞ք նաև ինչի մասին մտածեցի, երբ Փաշինյանն ասաց, որ մարտական լիցքն ընդամենը 10 տոկոսով է պայթել։ Այն մասին, որ վարչապետը սեփական անգրագիտությունը շուտափույթ վերացնելու կարիք ունի։ Այո-այո։ «Լիկբեզ» է հարկավոր։ Նա, հավանաբար, ականջի ծայրով լսել է, որ արտահանվող «Իսկանդերի» մարտական լիցքի հզորությունը 10 տոկոսով պակաս է ռուսականից։ Մոսկվան դա երբեք չի թաքցրել Երևանից։
Բայց Փաշինյանն ամեն ինչ իրար է խառնել։
Եվ ծիծաղել բան է դուրս տվել, ասելով, որ հրթիռի հայկական մարտական լիցքն ընդամենը 10 տոկոսով է պայթում։ Այդպիսի անհեթեթություն անգամ հայտնի հայկական անեկդոտներում չի լինում»,-նշել է կոնստրուկտորը։
Հայկական և ռուսական մեդիայից կարելի է մեջբերել բազմաթիվ այլ կարծիքներ և մասնագիտական ու քաղաքական մեկնաբանություններ ևս՝ Իսկանդերի պայթել-չպայթելու վերաբերյալ, բայց ասվածն էլ բավարար է։
Պետք է առնվազն պետական մտածողությունից զուրկ քաղաքական անմեղսունակ լինել՝ ռուսական սպառազինության ոսկյա խաղաքարատն համարվող զինատեսակի՝ Իսկանդերի արդյունավետությունը կասկածի տակ դնելու և պաշտոնական մակարդակով հակագովազդ անելու համար՝ իմանալով, որ Հայաստանը միակ երկիրն է, որին Ռուսաստանը մատակարարել է այդ զենքը։ Տեսականորեն, եթե անգամ մեր ունեցած Իսկանդերը ունեցել էր ինչ-որ տեխնիկական խնդիր, ապա այդ մասին պետք է բարձրաձայներ սպառազինության մասնագետը՝ ռազմական գրագետ բառապաշարով ու գերճգրիտ ձևակերպումներով։ Հայաստանի ղեկավարը, որի ռազմական և սպառազինության ոլորտի գիտելիքները ոչ թե զրո են, այլ մինուս անվերջություն, պետք է առնվազն հասկանար, որ ինքն իրավունք չունի Կրեմլին մարտահրավեր նետելու և գերհզոր ռուսական զենքի մասին որևէ գնահատական հնչեցնելու՝ այդ կերպ հարվածի տակ դնելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները։ Ագովի բայրաքթարվելուց հետո, Նիկոլի տհասության ու դավաճանության պատճառով հիմա էլ իսկանդերվելու վտանգի առաջ ենք կանգնելու։
Իրավիճակն ավելի բարդ է, քան կարելի է կարծել, քանի մեր ողբերգությունը չի սահմանափակվում Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարմամբ։
Ահա թե ինչ է գրում ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովն իր տելեգրամ ալիքում.
«Մոսկվայում մոտավորապես մեկ ամիս առաջ ես շատ ծանր ու երկար զրույց ունեցա ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ։ Ամեն ինչ չեմ կարող պատմել, բայց քանի որ Նիկոլը բացեց այս բացառիկ զենքի թեման, ես բառացի կմեջբերեմ Օնիկի բառերը, իսկ դուք ինքներդ որոշեք։
«Պատերազմի երրորդ օրը ես՝ որպես ԳՇ պետ, որոշեցի «Իսկանդեր» կիրառել երկու ռազմավարական օբյեկտների ուղղությամբ` Բաքու-Ջեյհան նավթատարի և ևս մեկի։
Փաշինյանը կատեգորիկ արգելեց, թեպետ ռուսները հասկացնել էին տվել, թե ձեր պատերազմն է ու ձեր գործը, ինչ ուզում եք՝ արեք։
Շուշիի անկումից 3 օր առաջ ես Փաշինյանին խնդրեցի թույլ տալ «Իսկանդեր»-ների երկու հարված հասցնել ուղիղ Շուշիի տակ կուտակված ադրբեջանցիների կենդանի ուժին։
Փաշինյանը կատեգորիկ արգելեց` ասելով, որ համաշխարհային հանրությունը մեզ կբզկտի, եթե մենք միաժամանակ սպանենք թշնամու մի քանի հազար զինվորների։
Միակ անգամ ինձ թույլ տվեցին կիրառել «Իսկանդերը» արդեն Շուշիի ուղղությամբ։ Ես այն կիրառեցի։ Մենք օգտվեցինք դրանից ու հասցրինք քաղաք մտցնել մի քանի տանկեր։ Երկու օր անց ինձ հրամայեցին թողնել Շուշին և նահանջել»»,- գրել է Գաբրիելյանովը»։
Այս հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը պարտավոր է բացատրություն տալ, թե ինչու է արգելել պատերազմի 4-5-րդ օրրը կիրառել Իսկանդերը, ինչի մասին, ի դեպ, զարմանք հայտնեց նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Եթե այս տեղեկատվությունը առ այս պահը չի հերքվել Օնիկ Գասպարյանի կողմից, Նիկոլն իրավամբ մեկ ելք ունի՝ ինքնակամ ներկայանալ դատարան՝ ինքնախոստովանական ցուցմունք տալու։


Հայկ Դավթյան

Հ․Գ․ Նյութը հրապարակված էր, երբ հայտնի դարձավ, որ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Ի դեպ,  Նիկոլ Փաշինյանը 2020թ.-ի հոկտեմբերի 20-ին Հայաստանի ազգային հերոսի կոչում է շնորհել Տիրան Խաչատրյանին:

դիտվել է 5990 անգամ
Լրահոս
Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am