Ի՞նչ է եղել Սամվել Ալեքսանյանի շաքարի գործարանում

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հունիսի 3-ին Շիրակի մար­զի Ախուրյան գյուղում գտն­վող և ԱԺ ՀՀԿ խմբակցու­թյան պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանում մահվան ել­քով արտակարգ դեպք էր տեղի ունեցել: Տեղեկացրել էինք, որ նույն գործա­րանի երկու բանվոր Ախուրյան գյու­ղի բնակիչ, 36 տարեկան Շիրակ Ղազարյանը և 41 տարեկան, Այգա­բաց գյուղի բնակիչ Արմեն Թումասյանը ինչ-որ բարձրությունից վայր են ընկել: Շիրակ Ղազարյանը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էր Գյումրու բժշկական կենտրոն, որ­տեղ ախտորոշվել էր կրծքավան­դակի փակ վնասվածք, կրծքավան­դակի ձախ ստորին կեսի սալջարդ, ձախ գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ: Շիրակը նույն օրը երեկոյան նաև վիրահատության էր ենթարկվել: Այժմ բժիշկ­ները նրա առողջական վիճակը գնահատում են լավ: Արմեն Թումասյանը ընկնելու հե­տևանքով տեղում մահացել էր: Գյումրու շտապ բուժօգնության կա­յանի հունիսի 3-ի հերթապահ բուժքրոջ՝ Սվետլանա Արամյանի խոսքով՝ Արմենի որովայնի և դեմքի շրջա­նում առկա են եղել արյան հետքեր: Խոսակցություններ եղան նաև այն մասին, որ ընկնելու հետևանքով վերջինիս փորի հատվածն ամբող­ջովին պատռվել է: ՀՀԿ-ական պատգամավորի սե­փական շաքարի գործարանում տե­ղի ունեցածի հանգամանքները դեռ չի բացահայտվել: Ինչպես armtimes.com-ին փոխանցեցին ՀՀ Քնն­չական կոմիտեի լրատվության բաժնից, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, քր. օր. 241 հոդվա­ծի 2-րդ մասի հատկանիշներով՝ եր­կաթուղային, օդային կամ ջրային տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու դեպքի առ­թիվ, որն հանդիսացել է մարդու մահվան պատճառ: ՀՀ ՔԿ-ի լրատվության բաժնի փոխանցմամբ, դեպքի հանգամանքները պարզելու համար իրականացվում են համա­պատասխան գործողություններ: Տպավորություն է ստեղծվել, որ այս դեպքի մասին բոլորը ցանկա­նում են լռել: Մասնավորապես, Այ­գաբացի համայնքապետ Սասունիկ Վանեցյանը կցկտուր խոսելով դեպքի մասին, նշեց, որ չգիտի, թե շաքարի գործարանում ինչ է եղել: armtimes.com -ին հասել էին տե­ղեկություններ, որ Շիրակ Ղազարյանը, Արմեն Թումասյանը ինչ-որ մեծ տարաներից գնացքի վագոն­ների հումք են տեղափոխել, որի ըն­թացքում գնացքը շարժվել է, և իրենք վայր են ընկել: Երեկ մեկ այլ աղբյուրից ստացած տեղեկության համաձայն, տուժածներն ամենևին էլ ընթացքի մեջ գտնվող գնացքից չեն ընկել, ավելին՝ ընկնողները ոչ թե երկու, այլ երեք հոգի են եղել»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am