«Պանդորայի արկղը» հենց Շուշիում է թաքնված. Մովսես Հակոբյան

«Իրավունք» թերթը գրում է. «Ինչո՞ւ հայկական բանակը պատրաստ չէր պատերազմներին, որոնք էին մեր բացթողումները, ինչպե՞ս ընկավ Շուշին: Այս դեռ հստակ պարզաբանման կարոտ հարցերի պատասխանը «Իրավունքը» փորձել է ստանալ ՀՀ պաշտպանության նա­խարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից:

Իհարկե, կատարել եմ վերլուծու­թյուն եւ հանգել հստակ եզրակա­ցությունների, թե որոնք էին պատե­րազմի այս արդյունքների պատճա­ռը: Բայց առավել ամբողջական դարձնելու համար անհրաժեշտ է, որ ՊՆ֊ն ստեղծի հա­տուկ հանձնաժողով եւ ման­րակրկիտ վերլուծի պատերազմի առաջին օրվանից սկսած՝ բոլոր այն գործողու­թյունները, որոնք առաջին հայացքից ուշադրության չեն արժանանում, բայց որոնց հիմ­քում ընկած են մեծ խութեր: Դրանց բացահայտումից հետո միայն ակնհայտ կլինի մեր պարտության իրա­կան պատճառը վեր հանել:

Ի վերջո, ինչպե՞ս թշնամուն հաջող­վեց գրավել բերդաքաղաք Շուշին: Նաեւ հաշվի առնելով, որ այդպես էլ չի հաջող­վում անգամ պարզել՝ ով էր գլխավորում քաղաքի պաշտպանությունը:

Պատերազմի առաջին իսկ օրվա­նից հակառակորդի նպատակը Շուշի հասնելն էր: Իսկ թե ինչպես հասավ, ինչ միջոցներով, հարցի պատասխանը կտա ժամանակը եւ բանակի վերլուծությունը: Ես առհասարակ այն կարծիքին եմ, որ բոլոր հարցերի պատասխանը, այսպես ասած, «Պանդորայի արկղը» հենց Շուշիում է թաքնված:

Գիտեք, որ պատերազմի ավարտից հետո շատ են հնչում տեսակետներ, որ այս պատերազմը վաճառված էր, իսկ հայ զինվորը՝ դավաճանված: Հետաքրքիր է Ձեր դիտարկումը:

Ես այդ կարծիքին չեմ: Պարզապես մենք վատ պատրաստվել ենք եւ վատ կռվել:

Այսինքն՝ ի սկզբանե կանխորոշված չէ՞ր նման ելքը:

Իհարկե ոչ: Ես, ամեն դեպքում, այդ կարծիքին չեմ:

Ուրեմն՝ ինչո՞ւ ունեցանք նման արդյունք։
Մեր պրոբլեմը կառավարման մեջ է եղել, ուրիշ ոչ մի տեղ։ Թե չէ զինվորների մարտական ոգին պատերազմի ան­գամ ամենաթեժ պահերին եղել է գեր-գերազանց: Զինվորը արել է անհնարինը, դա կարող է փաստել ցանկացած զինվորական:

Հնարավո՞ր էր պատերազմը կանգնեցնել ավելի շուտ:

Գիտեք, մեր առաջին խնդիրը օդային թույլ պաշտպանու­թյունն էր:

Շատերը փորձում են համեմա­տականներ տանել Ապրիլյան պատե­րազմի եւ այս պատերազմի միջեւ: Համե­մատելի՞ են:

Ոչ, անհամեմատելի են: Շատ ճիշտ հարց տվեցիք, շնորհակալ եմ: Իսկապես այդ հարցը շատ է քննարկվում, ես մանրամասների մեջ չեմ մտնի, բայց այդ եր­կու պատերազմներն էլ անհամեմատելի են:

Որո՞նք են, ըստ Ձեզ, այսօր մեր բա­նակի առաջնահերթությունները:

Առաջնահերթությունները շատ են, չեք էլ պատկերացնի, թե որքան շատ: Բայց առաջին եւ գլխավոր խնդիրն այ­սօր վերակազմավորվելն է եւ այսօրվա հինգերորդ սերնդի պատերազմներ վա­րելուն համահունչ բանակի ստեղծումը:

Առկա ռեսուրսներով պատրա՞ստ ենք հնարավոր մարտահրավերներին:

Հասկանում եմ Ձեր հարցի էությու­նը, բայց ես այսպես կպատասխանեմ, երկրի անվտանգությունը ապահովվում է ինչպես ռազմական, այնպես էլ դիվա­նագիտական ճանապարհներով: Ուստի երկուստեք արդյունավետ աշխատանքի արդյունքում միայն հնարավոր կլինի դիմագրավել մարտահրավերներին: Իսկ այն, որ մարտահրավերներն առկա են եւ բազմազան, ցավոք անհերքելի փաստ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 887 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am