Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը չհայտարարված պատերազմ է վարում Հայաստանի դեմ

«168 ժամ» թերթը գրում է. «2018 թվականին իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը չհայտարարված պատերազմ է վարում Հայաստանի Հանրապետության, պետության դեմ։ Թեև այդ պատերազմում նա շոշափելի հաջողություններ է արձանագրել նաև մինչև 44-օրյա պատերազմն ու խայտառակ կապիտուլյացիայի կնքումը, այդուհանդերձ պետության դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի քայլերը վերջնականացել են հատկապես պատերազմի ընթացքում ու դրանից հետո։ Պատերազմի ընթացքում ու պատերազմի միջոցով Նիկոլ Փաշինյանը ոչնչացրեց պետության առանցքային ինստիտուտներից մեկը՝ բանակը։ Բանակի հեղինակազրկումն ու պատվազրկումը սկսել էր շատ ավելի վաղ, պատերազմն ընդամենը դարձավ բանակի վերացման վերջակետը։


Նույնը Նիկոլ Փաշինյանն արել է նաև իրավապահ մարմինների հետ․ ոստիկանությունն այսօր վերածվել է անհաշվելի շարքերով Նիկոլ Փաշինյանի աշխատավայրն ու կեցավայրը պաշտպանողի: Ոստիկանության հեղինակությունը նույնպես հասցվել է անթույլատրելի ցածր կետի։

Դատական համակարգի դեմ պատերազմը Նիկոլ Փաշինյանը սկսել է իշխանության գալու առաջին իսկ օրվանից և շարունակում է մինչև այսօր։ Դատարանները դեռևս դիմադրում են, սակայն իշխանության պահպանման դեպքում նա ավարտին է հասցնելու նաև դատական համակարգի կազմաքանդումն ու ծառայեցումն իր իշխանության պահպանմանը։


Ահա այս համատեքստում՝ պետությանը, պետական ինստիտուտներին հայտարարված պատերազմի համատեքստում, Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է եղել նաև անվտանգության համակարգի մյուս կառույցի՝ Ազգային անվտանգության ծառայության կազմաքանդմանը։ Այն, ինչ վերջին օրերին այդ մարմինը անում էր «ֆեյք բռնելու գործով», ԱԱԾ-ի հեղինակությունը վերջնականապես հողին հավասարեցնելու օպերացիա էր, որում Նիկոլ Փաշինյանը կրկին շոշափելի հաջողություններ արձանագրեց։ Առանց այդ էլ նորմալ համբավ չունեցող ԱԱԾ-ն այլևս դարձել է մեմերի ու անեկդոտների առարկա։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանն իրար հետևից հաջողություններ է արձանագրում պետական ինստիտուտների, իմա՝ պետության դեմ հայտարարված պատերազմում։ Նրա հաջորդ թիրախը լինելու է հասարակությունը, որն առանց պետական ինստիտուտների առկայության՝ դառնալու է էլ ավելի խոցելի թիրախ։

Նիկոլ Փաշինյանն իրականում հակահամակարգային կերպար է․ նա գիտակից կյանքում, լրագրողական աշխատանքում կարիերա է արել՝ համակարգերի դեմ տարիների, տասնամյակների հետևողական պայքարի շնորհիվ։ Հիմա նա հնարավորություն է ստացել պայքարել համակարգերի դեմ՝ լինելով համակարգի գագաթում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 1106 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am