Պաշտոնյաներին վիրավորելու կամ զրպարտելու համար տուգանք սահմանելու օրենսդրական փաթեթն ամբողջությամբ մշակել և արդարադատության նախարարին են փոխանցել «սորոսական» ՀԿ-ները

Փաստ օրաթերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Քրօրում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծ, համաձայն որի, նախատեսվում է սահմանել, որ հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:


«Փաստ» թերթի տեղեկություններով՝ այս օրենսդրական փաթեթն ամբողջությամբ մշակվել և արդարադատության նախարարին է փոխանցվել, այսպես կոչված, «սորոսական» ՀԿ-ների կողմից։ Սակայն այս ամենի մեջ հետաքրքիրն այն է, որ ստացվում է՝ իշխանության ներկայացուցչին կամ պետական ծառայողին վիրավորել չի կարելի, իսկ մնացած քաղաքացիների դեպքում դա նորմալ երևույթ է։ Այս ֆոնին անհրաժեշտ է շեշտել, որ հատկապես վերջին օրերին իշխանությանը սատարող, իշխանության «տակ» աշխատող ոչ միայն «ֆեյքերը», այլև իրական անձինք բաց տեքստով ոչ միայն քննադատում, հեգնում կամ ծաղրում էին ընդդիմությանը, այլև բացահայտ անձնական վիրավորանքներ են հնչեցնում ընդդիմության տարբեր ներկայացուցիչների հասցեին, սակայն ո՛չ «իրավապաշտպանները», ո՛չ իրավապահները ծպտուն չէին հանում։

Ի դեպ, խոսելով այս, ինչպես նաև «չնույնականացված աղբյուրներին» վերաբերող ու նման այլ նախաձեռնությունների մասին՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը «Փաստի» հետ զրույցում մասնավորաբար նշեց. «Երբ նայում ենք այն քաղաքական գործիչների սոցիալական ցանցերի էջերը, լսում քաղաքական ելույթները, որոնք, ի դեպ, նախաձեռնում են օրենսդրական այդ փոփոխությունները, ապա տեսնում ենք, որ ամենաանպատասխանատու խոսքը լսում ենք հենց իրենց շուրթերից։ Իրենք են առաջինը բացասական, անպատասխանատու խոսքի օրինակ ծառայում հասարակության համար»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 593 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am