Չեռնոգորիան՝ ՆԱՏՕ-ի անդամ
Չեռնոգորիան պաշտոնապես դարձել է ՆԱՏՕ-ի անդամ Վաշինգտոնում տեղի ունեցած արարողության ժամանակ: Չեռնոգորիան դարձել է Հյուսիսատլանտյան դաշինքի 29-րդ անդամ երկիրը: Երկու օրից՝ հունիսի 7-ին, ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում՝ Բրյուսելում, տեղի կունենա Չեռնոգորիայի դրոշի բարձրացման արարողությունը երկրի վարչապետ Դուշկո Մարկովիչի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի մասնակցությամբ:
