Մեկնարկել են Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի զորավարժությունները
Վրաստանում մեկնարկել են Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ «Կովկասյան արծիվ 2017» դաշտային զորավարժությունները, հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը։ Համատեղ տասնօրյա զորավարժություններն առաջին անգամ Վրաստանում են տեղի ունենում։ Նախորդ երկուսը տեղի են ունեցել Թուրքիայում։ Զորավարժություններն ուղղված են երեք երկրների հատուկ ծաայությունների ուժերի զարգացմանը, փորձի ու գիտելիքների փոխանակմանը:
