Մոսկվայում ուժեղ փոթորկի հետևանքով 8-ամյա երեխա է մահացել
Մայիսի 29-ին փոթորկի ժամանակ 8-ամյւա երեխա է վիրավորվել, որը տեղի էր ունեցել Մոսկվայի մարզում: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն: Երեխան մահացել է այսօր հիվանդանոցում: Հայտնի է, որ երեխան վիրավորվել էր ծառի ընկնելու հետևանքով, որից հետո մի շարք մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Նա գիտակցության չգալով մահացել է:
