Լավրովը չի տեսնում թուրանական զավթողական ծրագիրը. Թուրքիան այն չի էլ թաքցնում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չի կիսում այն կարծիքը, որ Թուրքիան նպատակ ունի ստեղծել «Մեծ Թուրան»: «Եթե մենք խոսենք «Մեծ Թուրան»-ի մասին, որպես պատմական իմաստով վերազգային սուբյեկտ, չեմ կարծում, որ Թուրքիան հետապնդում է այդպիսի նպատակ: Ես չեմ տեսնում, թե իրականում ինչպես կարող են նախկինում ԽՍՀՄ մաս կազմող և անկախ պետություններ դարձած երկրները ինչ-որ ձևով աջակցել այս գաղափարին», - ասել է Լավրովը:

Ընդհակառակը, ըստ նրա, Ադրբեջանի նման երկրների արտաքին քաղաքականության ամբողջ պաթոսը, Թուրքիայի իշխանությունների՝ հաջակցություն «Մեծ Թուրան»-ի արտահայտվելու պարագայում, նրանց ազգային պետությունների ամրապնդումն է: Նա նշել է, որ Թուրքիան ունի իր սեփական շահերը, դրանց թվում են «այն ժողովուրդները, որոնք նույն լեզվով են խոսում»:

Լավրովը բացատրել է նաև Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրների կապը. «Մեր մի քանի հանրապետություններ հետաքրքրված են շփումներով: Այնտեղ նրանք խթանում են հատուկ նախագծեր: Գոյություն ունի ԹՈՒՐՔՍՈՅ-ն՝ թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպությունը: Կա նաև այնպիսի կառույց, ինչպիսին է թյուրքալեզու պետությունների խորհրդարանական վեհաժողովը: Բոլորն էլ գործում են երկար ժամանակ: Նրանք իրենց ծրագրերն ունեն, միջոցառումներ են անցկացնում»: Լավրովի խոսքով՝ դա տեղի է ունենում մշակութային, լեզվական և կրթական ավանդույթների միջոցով:

Նկատենք, որ ավելի վաղ Ղրիմի խորհրդարանի ժողովրդական դիվանագիտության և ազգամիջյան հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Յուրի Գեմպելը հայտարարել էր, որ ժամանակն է, որ Թուրքիան հրաժարվի Ռուսաստանի հարավում տարածքների մասին երազանքներից:

Հիշեցենք՝ նա նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ թուրքական պետական TR1 հեռուստաալիքը հեռարձակել էր քարտեզ, որտեղ կանխատեսվել էր Անկարայի ազդեցության ոլորտի ընդլայնումը մինչև 2050 թվականը: Ըստ այդմ՝ երկրի ազդեցությունը կընդլայնվի, այդ թվում՝ Ռուսաստանի հարավում ՝ Ղրիմում, Հյուսիսային Կովկասի հանրապետություններում, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում, Կալմիկիայում, Ռոստովում և Աստրախանում:

Իր հերթին Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Կրասովը, մեկնաբանելով թուրքական կողմի մտադրությունները, նշել էր, որ Անկարան երազում է վերականգնել Օսմանյան կայսրությունը: Միևնույն ժամանակ, պատգամավորը կասկած էր հայտնել այդ հողերը բռնի ուժով անեքսիայի ենթարկելու (մի պետության կողմից մյուս պետության ամբողջ տարածքի բռնի միավորում կամ զավթում միակողմանի կարգով,- խմբ.) Թուրքիայի մտադրությունների վերաբերյալ:

Լավրովի գնահատականը, մեղմ ասած՝ զարմանալի է, երբ դիտարկում ես, թե թուրք պաշտոնյաներն ինչ են հայտարարում, գործնականում ինչպես են «օկուպացնում» նախկին խորհրդային միությունները:

Չտեսնել՝ զավթողական թուրքական քաղաքականությունը նշանակում է՝ չցանկանալ տեսնել, կամ տեսածը վերարտադրել՝ այլ կերպ: Ինչո՞ւ, դա արդեն հարցի մյուս կողմն է:

Եթե Կրեմլը որդեգրել է հրապարակային չհակադրվել թուրքական զավթողական քաղաքականությանը՝ դա այլ հարց է: Բայց դրանից ամենևին չի բխում, որ Թուրքիան թուրանական երազանքների իրագործման ճանապարհին չէ: Ընդհակառակը՝ այդ քաղաքականությունը օրը ցերեկով բացեիբաց իրականացվում է, ինչպես ասում են՝ առանց ավելորդ սեթևեթանքների:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3349 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am