Նա համաշխարհային առաջնորդ է. Սերբիայի նախագահը՝ Պուտինին
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը վստահ է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն առանցքային դեր է խաղում համաշխարհային քաղաքականության մեջ: Այս մասին նա ասել է ՌԴ Պետդումայի ներկայացուցիչ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ: «Պուտինը համաշխարհային առաջնորդ է: Նա անում է այն, ինչ պետք է մեր ազգերին»,- հայտնել է Վուչիչը: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
